Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՐԱՖՖԻՆ ԶՐԿՎԵՑ ԱՌԱՋԱԴՐՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Նոյեմբեր 24,2007 00:00

\"\"

«Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանն անդրադառնալով իրենց հայտարարությանը նախագահի աշխատակազմի ղեկավարի պատասխանին, որտեղ նշվում է, թե Րաֆֆի Հովհաննիսյանը ԱՄՆ քաղաքացիությունից հրաժարվել է 2001 թվականին, այդ ժամանակ էլ ստացել է Հայաստանի քաղաքացիություն՝ «ԱրմԻնֆո»-ին ասել է. «Մեր առաջնորդը ՀՀ քաղաքացիություն տրամադրելու խնդրանքով դիմել էր 1991 թվականին: Այդ ժամանակ, համաձայն օրենսդրության, պարտադիր չէր անմիջապես հրաժարվել ԱՄՆ քաղաքացիությունից: Հովհաննիսյանի իրավունքները խախտվել էին. երկար ժամանակ նա չէր ստանում ո՛չ դրական, ո՛չ բացասական պատասխան իր խնդրանքին»: Հովսեփ Խուրշուդյանը նշել է, թե արդարության վերականգնման հնարավորությունը լիովին գտնվում էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իրավասության ներքո. «Հետին թվով քաղաքացիություն հաշվելու համար ընթացակարգային մեխանիզմների բացակայության վերաբերյալ բերված փաստարկը մենք անհիմն ենք համարում: Ցավոք, կրկին գործ ունենք ոչ թե իրավական, այլ քաղաքական պատասխանի հետ: Մնում է փաստել, որ նախագահը չի ձգտում ընտրությունների նախաշեմին քաղաքական ուժերի համար հավասար մրցակցային
պայմանների ապահովմանը»:
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել