Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻ ՏՈՒՆ ԷԼ ԷԻՆ ՈՒԶՈՒՄ ՔԱՆԴԵԼ

Նոյեմբեր 23,2007 00:00

\"\"

Նոյեմբերի 16-ին Հյուսիսային պողոտայի հանդիսավոր բացման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հրապարակավ կոչ էր արել «պետական կարիքների զոհ» դարձած եւ համարժեք փոխհատուցում չստացած բնակիչներին ներողամիտ լինել: Իսկ երեկ Երեւանի Կենտրոնում քանդվում էր եւս մեկ քաղաքացու տան տանիքը, ընդ որում՝ ապօրինաբար, առանց սեփականատիրոջը գնային առաջարկ անելու եւ նրա հետ համապատասխան պայմանագիր կնքելու, եւ այն պահին, երբ տանտերը տանը չէր: Այդ տարածքում 1700քմ մակերեսով հերթական «էլիտարն» է կառուցվելու: Այն ՀՀ կառավարությունը «գերակա հանրային շահ» ասելով վաճառել է, ըստ որոշ տեղեկությունների՝ ՀՀ վարչապետին եւ ՀՀ նախագահի ավագ որդուն պատկանող «Դվին» կոնցեռնին՝ 1քմ-ն ընդամենը 21 հազար դրամով: Ապօրինությունն այնքան ակնհայտ է եղել, որ տունը քանդողները՝ ի դեմս «ՌԳՄ գրուպ» ՓԲԸ ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանի, ստիպված են եղել տեղի տալ տանտիրոջ պահանջներին եւ մի պարտավորագիր գրել, որ 4 օրվա ընթացքում կվերականգնեն Տերյան 13շ, 7 եւ 10 տների՝ իրենց կողմից քանդված տանիքը: «Հակառակ դեպքում պատասխանատու եմ օրենքի առջեւ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել