«Հաշմանդամ մարդկանց շահերի պաշտպանության» հասարակական կազմակերպությունների դաշինքի եւ «Արեւածաղիկ» ամսաթերթի՝ զանգվածային լրատվամիջոցների միջեւ կազմակերպված «Ֆուտբոլը՝ հանուն հավասար հնարավորությունների» նշանաբանով ֆուտզալի մրցաշարն այսօր կհատի եզրագիծը: Տասնմեկ լրատվամիջոցների ներկայացուցիչներից կազմված յոթ հավաքական թիմերը նախնական փուլում բաժանվել էին երկու ենթախմբի: Կիսաեզրափակիչ անցնում էին խմբերում առաջին երկու տեղերը զբաղեցնողները: Երկու օր տեւած պայքարի արդյունքում առաջին արգելքը հաղթահարեցին «Ազատ Առավոտը», «Երկիր Մեդիան», «Մեդիամաքսը» եւ «ԱրմՆյուզը»:
Երեկ կայացան կիսաեզրափակիչի խաղերը: «Երկիր Մեդիան» 11:5 հաշվով առավելության հասավ «Ազատ Առավոտի» նկատմամբ, իսկ «Մեդիամաքսը» 9:1 հաշվով հաղթեց «ԱրմՆյուզին»:
Այսօր 3-րդ տեղի համար պայքարում հանդիպելու են «Ազատ Առավոտն» ու «ԱրմՆյուզը», իսկ հաղթողին կորոշեն «Երկիր Մեդիան» եւ «Մեդիամաքսը»: