Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ՝ ՓԱՐԱՔԱՐՈՒՄ

Նոյեմբեր 21,2007 00:00

Երեկ երեկոյան տեղի է ունեցել հերթական հրաձգությունը: Փարաքարից դեպի Մերձավան գյուղ տանող ճանապարհին գտնվող «Ռուբինա» հյուրանոցային համալիրի մոտ 9 անձանց միջեւ անձնական փոխհարաբերությունների պարզաբանման ընթացքում տեղի ունեցած հրաձգության արդյունքում 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կրակահերթ է բացվել արտասահմանյան մակնիշի 99-888 պետհամարանիշով ավտոմեքենայի վրա: Հրազենային վնասվածքներով, ժամը 21-ի սահմաններում, Երեւանի եւ Էջմիածնի հիվանդանոցներ են տեղափոխվել Փարաքար գյուղի բնակիչներ Կարեն, Մարինե, Արթուր, Վարդան, Գեորգի եւ Լեւոն Գյուլումյանները, որոնք, ի դեպ, «Երկիր մեդիա»-ի տեղեկություններով, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Ալվինա Գյուլումյանի ազգականներն են: Լ. Գյուլումյանը, որին շտապբուժօգնության ծառայությունը տեղափոխել է «Մալաթիա» բժշկական կենտրոն՝ որովայնային հրազենի վնասվածքով, ծանր շոկային վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Աղբյուրի փոխանցմամբ, բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն ծանր: Ականատեսներից մեկի վկայությամբ, մի խումբ մարդիկ վիճաբանությունից հետո ներխուժել են գյուղի բնակելի տներից մեկի բակ, որտեղ վեճը փոխարինվել է հրաձգությամբ: Տուժել են նաեւ վեճի հետ կապ չունեցող մարդիկ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5,45 մմ տրամաչափի 27 փամփուշտների պարկուճներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել