Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մենամարտը կկայանա փետրվարի 2-ին

Նոյեմբեր 21,2007 00:00

\"\"IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Վախթանգ (Վիկ) Դարչինյանի եւ ֆիլիպինցի Զեդ Գորրեսի միջեւ մենամարտն անցկացնելու նպատակով պրոումոթերների համար հայտարարված մրցույթը, որ պետք է կայանար երեկ, տեղի չի ունեցել: Ինչպես տեղեկացնում է «Allboxing.ru»-ն, մրցակիցների ճամբարների միջեւ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որի համաձայն՝ մարտը կկայանա եկող տարվա փետրվարի 2-ին՝ Ֆիլիպիններում եւ այն կազմակերպելու է Գորրեսի կողմը: Ինչպես երեւում է, Վախթանգը չի կասկածում իր հաղթանակին: Հավանաբար, այդ է պատճառը, որ նա առանց այլեւայլության համաձայնել է հանդես գալ մրցակցի հարկի տակ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել