Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աստանայի «պտուղները»

Նոյեմբեր 21,2007 00:00

\"\"ԱՊՀ երկրները «հումանիտար շփվեցին»

Երեկ մշակույթի նախարարությունում ասուլիս էին հրավիրել նախարար Հասմիկ Պողոսյանը եւ ՀՀ նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը: Հ. Պողոսյանը խոսեց նոյեմբերի 10-12-ը Աստանայում կայացած ԱՊՀ պետությունների՝ ստեղծագործական եւ գիտական մտավորականության երկրորդ համաժողովից, որին մասնակցել էին Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանի եւ այլ երկրների պատվիրակություններ: «Հայաստանը երկրորդ անգամ էր մասնակցում այս համաժողովին: Թեման հիմնականում երիտասարդության ներգրավվածությունն էր՝ մշակութային համագործակցության տարբեր ոլորտներում»,- նշեց նախարարը: Նաեւ ավելացրեց, որ համաժողովի նախօրեին ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության խորհրդի եւ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի համատեղ նիստում էլ առանձնակի ուշադրության է արժանացել 2008 թ. ԱՊՀ երկրներում «Գրականության եւ ընթերցանության տարի» հայտարարելու հարցը: Այդ ծրագրի մեջ են մտել նաեւ Վիլյամ Սարոյանի 100-ամյակին նվիրված միջոցառումները: «Հայաստանյան կողմը ներկայումս պատրաստում է կայք, որը ամբողջովին վերաբերում է ԱՊՀ երկրների գրողներին եւ թարգմանիչներին: Սա այն հարթակն է, որտեղ հրատարակիչը կարող է գտնել գրողին, վերջինս՝ թարգմանչին եւ այլն»,- փաստեց Հ. Պողոսյանը: Նրա ձեւակերպմամբ՝ «Դրուժբա նարոդով» ամսագիրն էլ այսուհետեւ ամբողջովին պետք է հենված լինի ազգային գրականությունների ուսումնասիրության վրա: «Լիտերատուրնայա գազետա» թերթը առաջիկայում կտպագրի հատուկ հավելված, որը կկոչվի «Եվրասիական մուսա» եւ 2008-ի առաջին համարը կնվիրվի Հայաստանին:

ԱՊՀ երկրների համար կստեղծվի մի ընդհանուր կայք, որտեղ պետք է տեղադրվեն տարբեր ժողովուրդների էպոսներն ու հեքիաթները:

Վիգեն Սարգսյանն էլ հայտնեց. «ՀՀ նախագահի եւ վարչապետի հանձնարարականն է՝ անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանի մասնակցությունը հումանիտար համագործակցության շրջանակներում լինի առավել շահագրգռված եւ արդյունավետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել