Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական թատրոնում վերջերս կայացավ ձյուդոյի միջազգային մրցաշարը: Երեկ ԳԱԱ-ում «Արմինֆո»-ի թղթակիցը ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեց, թե հետագայում է՞լ են օպերայի բեմահարթակին անցկացվելու նման մրցույթներ: «Մրցույթներ լինելու են: Մենք դռները բացել ենք մարզական աշխարհի համար,- պատասխանեց պրն Ծառուկյանը:- Ես, օրինակ, առաջարկել եմ, որ աշխարհի, Եվրոպայի մրցաշար անցկացնենք: Եվ հայտ ենք ներկայացնելու, որ 2012-ից հետո էլ Հայաստանում օլիմպիական խաղերի մասնակցություն լինի: Ումի՞ց ենք պակաս»: «Առավոտի» ընթերցողներից մեկն այս կապակցությամբ առաջարկեց օպերայի նվագախմբի փոսն էլ ջուր լցնել եւ այդտեղ անցկացնել
սինխրոն լողի մրցումներ:
Կարդացեք նաեւ՝