Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նոյեմբերի 21-ին՝ Հայաստան-Ղազախստան

Նոյեմբեր 20,2007 00:00

\"\"Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը շաբաթ օրը Լեյրիա քաղաքում Եվրոպայի 2008 թվականի առաջնության ընտրական մրցաշարի պատասխան խաղում 0:1 նվազագույն հաշվով զիջեց աշխարհի ուժեղագույն ազգային ընտրանիներից մեկին՝ Պորտուգալիայի հավաքականին: Այս երկու թիմերի երեւանյան հանդիպումն ավարտվել էր ոչ-քի՝ 1:1:

Մեր թիմը մրցաշարային աղյուսակում բարձր հորիզոնականներ զբաղեցնելու հնարավորություն, ցավոք, չունի: Հետեւաբար, ներկայումս կոնկրետ խնդիրներ չի հետապնդում: Սակայն «Եվրո 2008»-ի «A» խմբում վեցերորդ հորիզոնականը, որին հավակնում է նաեւ Ղազախստանը, չզիջելը կարեւոր է ոչ միայն մարզասերների մեջ վերջին շրջանում վերականգնված հեղինակությունը պահպանելու համար, այլեւ ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման ցուցակում հնարավորինս վեր գտնվելու նպատակով: Դրա արդյունքներով է նոյեմբերի 25-ին Դուրբանում (ՀԱՀ) կատարվելու աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական մրցաշարի վիճակահանությունը:

Նույն օրը մեր ենթախմբում Ֆինլանդիան 2:1 հաշվով պարտության մատնեց Ադրբեջանին, իսկ Լեհաստանն առավելության հասավ Բելգիայի նկատմամբ՝ 2:0:

Մրցաշարային աղյուսակ

(վերջին տուրից առաջ)

Լեհաստան 13 8 3 2 22-10 27

Պորտուգալիա 13 7 5 1 24-10 26

Ֆինլանդիա 13 6 5 2 13-7 23

Սերբիա 12 5 5 2 19-9 20

Բելգիա 13 4 3 6 13-16 15

Հայաստան 11 2 3 6 4-12 9

Ղազախստան 12 1 4 7 10-20 7

Ադրբեջան 11 1 2 8 6-27 5

Եկող տարի Ավստրիայում եւ Շվեյցարիայում կայանալիք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր ժամկետից շուտ արդեն նվաճել են:

«A» խումբ՝ Լեհաստան

«B» խումբ՝ Ֆրանսիա եւ Իտալիա

«C» խումբ՝ Հունաստան

«D» խումբ՝ Չեխիա եւ Գերմանիա

«E» խումբ՝ Խորվաթիա

«F» խումբ՝ Իսպանիա

«G» խումբ՝ Նիդեռլանդներ եւ Ռումինիա

Ավստրիան եւ Շվեյցարիան, որպես կազմակերպիչ երկրներ, ազատված են եղել ընտրական մրցաշարից:

Խմբային մրցաշարի վերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 21-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում հյուրընկալելու է Ղազախստանին: Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին Ալմաթիի «Ցենտրալնի» մարզադաշտում կայացած խաղում մեր հավաքականը 2:1 հաշվով հաղթել էր դաշտի տերերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել