Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ, ՄԵԾ ՀԱՅ

Նոյեմբեր 17,2007 00:00

\"\"«Մի հարցրու հայրենիքից, թե ինչ կարող է անել քեզ համար, այլ հարցրու, թե դո՛ւ ինչ կարող ես անել հայրենիքի համար». Ջոն Քենեդու այս խոսքերը ամբողջովին արդարացված են Լեւոն Ահարոնյան անունը կրող մարդու դեպքում: Նա ոչ միայն հարցրեց, այլեւ կատարեց ու կատարում է գործեր հայրենիքի բարգավաճման համար: Ապրելով հայրենիքից հեռու՝ նա իր աչալուրջ հայացքը մշտապես պահում է հայրենիքի վրա: Իրանահայ բարերար Լեւոն Ահարոնյանը Սփյուռքում ծնված եւ ապրող այն հայորդիներից էր, որի հայրենասեր ձեռնարկները թվարկելու համար բավականին ժամանակ է անհրաժեշտ:

1988թ. Հայաստանում տեղի ունեցած աղետաբեր երկրաշարժից հետո Լեւոն Ահարոնյանը թեմական խորհրդի միջոցով ընտրվում է Հայաստանին օգնություն հատկացնող հանձնախմբի նախագահ եւ կարողանում է աննախադեպ մեծ գումար, հագուստ եւ մթերք հավաքել՝ Հայաստան ուղարկելու համար:

Նա Իրանում էր, երբ հեռուստատեսությամբ լսեց Երեւանի թիվ 136 դպրոցի մասին, որը հրդեհվել էր ամբողջովին, եւ առանց սպասելու ու վարանելու եկավ ու հիմնովին վերանորոգեց այդ դպրոցը:

Լեւոն Ահարոնյանը գեթ վայրկյան չերկմտեց ու չափսոսաց, երբ որոշեց տարիներ շարունակ իր տան պատերը զարդարող՝ իր իսկ որսած կենդանիների չորացրած արձանները նվիրել ՀՀ բնության պետական թանգարանին: Իսկ երբ տեսավ, թե ինչ քարուքանդ վիճակում է թանգարանի շենքը, այն իր միջոցներով հիմնովին նորոգեց:

Իսկ այն, ինչ արեց Լեւոն Ահարոնյանը Հայաստանի դպրոցաշինության գործում՝ արժանի է գովեստի ամենաշռայլ բառերին:

Երբ Լեւոն Ահարոնյանը ծանոթանում է Հայաստանի դպրոցների գույքի անմխիթար վիճակին, ցավում է, որ հայ երեխան դպրոցական այդպիսի հին աթոռին է նստում, եւ ջարդված սեղանին է իր դասերը սերտում: Այդ մտահոգությունները դառնում են նախագիծ եւ նա 2003թ. հիմնում է «Հայ դպրոց» հիմնադրամը: Եվ արդյունքում՝ այսօր Հայաստանի սահմանամերձ կարիքավոր դպրոցների 15.000 աշակերտներ սովորում են նոր դպրոցական սեղան-աթոռների վրա:

Անգնահատելի է Լեւոն Ահարոնյանի հայանպաստ եւ ազգանվեր գործունեությունը ինչպես Իրանում, այնպես էլ Հայաստանում: Հատկապես մեծ է Լեւոն Ահարոնյանի ներդրումը Իրանում հայ մշակույթի եւ լեզվի պահպանման գործում:

Եվ այս շարքը կարելի է երկար շարունակել……

Այսօր Լեւոն Ահարոնյանի ծննդյան 77-ամյակն է: Մի մարդու, որն իր կյանքի ոչ մի վայրկյանը անիմաստ չի ապրել:

Շնորհավոր ծնունդդ, Մեծ Հայ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել