Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 16,2007 00:00

\"\"ԽՈՅ 21.03-20.04: Օրը բավականին թեթեւ կանցնի։ Կամ դուք ինչ-որ տեղ հրավերք կունենաք, կամ ինքներդ հյուրեր կընդունեք։

ՑՈՒԼ 21.04-21.05: Մի կասկածեք ձեր ուժերին։ Դուք կարող եք կարեւոր դեր կատարել մարդկանց կյանքում։

ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Այսօր ձեզանից շատերը ծայրահեղ հոգնած տեսք կունենան։ Դրա համար հիմնավորապես զբաղվեք սեփական առողջությամբ։

ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Հաշտությունների օր է` տանը, աշխատանքի վայրում, ընկերական շրջապատում։

ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Հատկապես օգտակար կլինեն շփումները երեխաների հետ։ Դուք նրանց շատ օգտակար կարող եք լինել։

ԿՈՒՅՍ 24.08-23.09: Ձեր նոր մտահղացումները խելամիտ կիրառության հավանականություն ունեն։

ԿՇԵՌՔ 24.09-23.10: Ձեր սրտին մոտ գաղափարները որպես երեւակայության արդյունք չեն ընկալվի։

ԿԱՐԻՃ 24.10-22.11: Օրը նպաստավոր է հոգով ուժեղ եւ պայքարի ընդունակ մարդկանց համար։

ԱՂԵՂՆԱՎՈՐ 23.11-21.12: Ամբողջ օրը հանգիստ անցկացնելու համար զբաղվեք ընթացիկ թեթեւ հարցերը կարգավորելով։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ 22.12-20.01: Խաթարված հարաբերությունների կարգավորման սկիզբը դնելու առիթ կընձեռվի։ Աշխատեք ձեռքից բաց չթողնել։

ՋՐՀՈՍ 21.01-19.02: Զգուշացեք նյութական արժեքներ կուտակելու մոլուցքի առաջացումից։ Դրա հետեւանքները լավ բան չեն խոստանում։

ՁՈՒԿ 20.02-20.03: Նպատակների մեծ մասին, կարծես, հասել եք։ Բայց աշխատեք նարավորություններից շատ չպահանջել ճակատագրից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել