Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՒՍԱՆՔ, ՈՐ 13-Ը ՎԵՐՋՆԱԿԱՆ ԹԻՎ ՉԷ

Նոյեմբեր 16,2007 00:00

Եկող տարվա ամռանը Պեկինում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի մեկնարկին հաշված ամիսներ են մնացել: Ու չնայած տարբեր մարզաձեւերում ուղեգրերի հիմնական մասի համար պայքարը դեռ առջեւում է, բայց այժմվանից ՄՕԿ-ի անդամ ազգային օլիմպիական կոմիտեները լրջորեն վերլուծում են արդեն իսկ արվածը, հաշվարկում վերջնական հավանական արդյունքները: Այսօրվա դրությամբ Հայաստանն արդեն 2008 թվականին օլիմպիական խաղերում 5 մարզաձեւերից 13 ուղեգիր ունի: Դրանք են:

Հրաձգություն

Նորայր Բախտամյան, օդամղիչ ատրճանակ, 10 մետր, 60 կրակահերթ եւ ազատ ատրճանակ, 50 մետր, 60 կրակահերթ:

Ձյուդո

Արմեն Նազարյան, 66 կգ քաշային կարգ:

Հունահռոմեական ըմբշամարտ

Արման Ադիկյան, 66 կգ քաշային կարգ եւ Յուրի Պատրիկեեւ՝ 120 կգ:

Ծանրամարտ

Տղամարդիկ, 6 քաշային կարգ եւ կանայք՝ 1:

Բռնցքամարտ

Հովհաննես Դանիելյան, 48 կգ քաշային կարգ, Հրաչիկ Ջավախյան, 60 կգ, Էդուարդ Համբարձումյան, 64 կգ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել