Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբեր 16,2007 00:00

Հայաստանի անկախացմանը հաջորդած էներգետիկ ճգնաժամը եւ հանրապետությունում առկա սոցիալ-տնտեսական ծանր վիճակը իրենց ուղղակի ազդեցությունն ունեցան ՀՀ անտառածածկ տարածությունների վրա։

ՀՀ անտառապատվածության սակավությունը իր կնիքը դրեց ՀՀ տարածքի էկոլոգիական հավասարակշռության վրա։

Մենք չափազանց կարեւորում ենք անտառածածկ տարածքների դերը կլիմայի կանոնավորման գործում, գյուղատնտեսության մեջ, ձորերի, հեղեղատների, լճակների, ջրամբարների ափերին, ինչպես նաեւ մարդկանց կյանքի եւ հանգստի համար նպաստավոր պայմանների ստեղծման գործում։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կանաչապատ եւ անտառածածկ տարածությունները ունեն էկոլոգիական, սոցիալ-տնտեսական մեծ նշանակություն, անհրաժեշտ ենք համարում անհապաղ ընդարձակել անտառածածկ եւ կանաչապատ տարածությունները, կանխել ապօրինի ծառահատումները, խստացնել յուրաքանչյուր ծառահատման դեպքի հետ կապված պատժի չափը, ապահովել անտառային հողերի արդյունավետ օգտագործումը, դրանց արտադրողականության բարձրացումը, ինչպես նաեւ մեծացնել կանաչապատ տարածությունները, հատկապես Երեւան քաղաքում եւ մյուս խոշոր բնակավայրերում։

Ելնելով մեր հանրապետության էկոլոգիական հավասարակշռության ապահովման եւ ապագայում բնապահպանական աղետներից խուսափելու հանգամանքից, միանում ենք «Նիգ֊Ապարան» ՀԲՀԿ նախաձեռնությանը եւ կոչ ենք անում երիտասարդությանը՝ ակտիվ մասնակցություն ունենալ «Միասնության ծառատունկ 2007» ծրագրին։

1. Հայաստանի պետական ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի

նախագահ Ռ. Մակարյան

2. Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Է. Գալստյան

3. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Ն. Մանթաշյան

4. Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Է. Հովհաննիսյան

5. Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Ա. Ավագյան

6. Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողական խորհրդի նախագահ Է. Բարսեղյան

7. Երեւանի պետական կոնսերվատորիայի ուսանողական խորհրդի նախագահ Գ. Բավեյան

8. Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսանողական խորհրդի նախագահ Դ. Գյուլումյան

9. Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Ռ. Բոստանջյան

10. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Հ. Ակարմազյան

11. Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհրդի նախագահ Գ. Սողոմոնյան

12. Երեւանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Հ. Մանուկյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել