Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՊԱՌՆԱԼԻՔՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑ

Նոյեմբեր 16,2007 00:00

\"\"

Երեկ առավոտյան անհայտ անձանց կողմից դաժան ծեծի է ենթարկվել Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական միության նախագահ Նարեկ Գալստյանը: Հարձակվողները Նարեկին սպառնացել են, որ եթե թերթերին մի բան ասի՝ հաջորդ անգամ կսպանեն: «Ես էլ նրանց ասում էի, որ ասելու եմ ինչ որ կա, ինչ որ եղել է: Ես ասելու եմ, խոսք եմ տալիս էն մարդկանց, ովքեր դա արել են: Այսուհետեւ ինձ երբեք, ոչ մի հարցում չեն կարողանալու վախեցնել: Սա հստակ քաղաքական դրդապատճառներ ունեցող խնդիր էր, որովհետեւ ես անձնական ոչ մի թշնամի չունեմ»,- երեկ հիվանդանոցում հայտարարել է Ն. Գալստյանը: Նարեկի ընկերները համոզված են, որ նրան ծեծի ենթարկելը ՀՀ ոստիկանության բարձրաստիճան սպաներից մեկ-երկուսի հրահանգն է եղել: Հիշեցնենք, որ Ն. Գալստյանին երեք օր առաջ ձերբակալել էին թռուցիկներ փակցնելու համար եւ սպառնացել, որ եթե նման բան էլի անի՝ հաշվեհարդար կտեսնեն:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել