Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԲՐԱՄՈՎԻՉՆ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴՆ Է ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Նոյեմբեր 15,2007 00:00

\"\"Անգլիայի «The Daili telegraph» հրատարակությունը կազմել է բրիտանական ֆուտբոլում դրամ ներդրած ամենահարուստ մարդկանց եւ Բրիտանական կղզիներում ամենահարուստ ֆուտբոլիստների ցուցակը, որոնց վերին հորիզոնականներում տեղ զբաղեցրած դեմքերը ոչ ոքի չեն զարմացնում:

Թիվ մեկ մարզաձեւում ներդրած անձանց ցուցակում առաջին տեղը, ինչպես եւ սպասվում էր, «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչն է, որը երկրորդ տեղում հայտնված «Տոտոնհեմի» տիրոջից՝ Ջո Լյուիսից, հարուստ է ամբողջ յոթ միլիարդով: ԶԼՄ-ները ենթադրում են, որ, ամենայն հավանականությամբ, հեռու չէ այն օրը, երբ վարկանիշային այս ցուցակում երկրորդ հորիզոնականը նույնպես ռուսաստանցի կզբաղեցնի: Խոսքն այս աշնանը Լոնդոնի «Արսենալի» ակցիաների զգալի մասը գնած Ալիշեր Ուսմանովի մասին է: Նա այսօրվա դրությամբ Լյուիսին զիջում է ինչ-որ 40 միլիոն ֆունտով:

1. Ռոման Աբրամովիչ «Չելսի» 10,8 մլրդ ֆունտ

2. Ջո Լյուիս «Տոտենհեմ Հոթսփուր» 2,8

3. Ալիշեր Ուսմանով «Արսենալ» 2,76

4. Բերնի Էքլսթոուն «Քուինս Պարկ Ռեյնջերս» 2,5

5. Մայք Էշլի «Նյուքասլ Յունայթեդ» 1,6

6. Դերմոթ Դեսմոնդ «Սելթիկ» 1,6

7. Մալքոլմ Գլեյզեր «Մանչեսթեր Յունայթեդ» 1,25

8. Սթենլի Կրոնկե «Արսենալ» 1,2

9. Թրեվոր Հեմմինգս «Պրեսթոն» 980 մլն. ֆունտ

10. Լորդ Էշքրոֆթ «Ուոթֆորդ» 950

Գործող ֆուտբոլիստների լավագույն տասնյակը գլխավորում է Դեւիդ Բեքհեմը՝ 112 միլիոն ֆունտ: Բայց նա այդքան գումար վաստակել է ոչ այնքան իր խաղի, այլ գովազդային պայմանագրերով:

1. Դեւիդ Բեքհեմ «Լոս Անջելես Գալաքսի» 112 մլն

2. Մայքլ Օուեն «Նյուքասլ Յունայթեդ» 37

3. Ռոբբի Ֆաուլեր «Կարդիֆ Սիթի» 30

4. Ուեյն Ռունի «Մանչեսթեր Յունայթեդ» 30

5. Սոլ Քեմփբըլ «Պորտսմուդ» 28

6. Անդրեյ Շեւչենկո «Չելսի» 25

7. Ռիո Ֆերդինանդ «Մանչեսթեր Յունայթեդ» 25

8. Ռայան Գիգզ «Մանչեսթեր Յունայթեդ»

9. Միխայել Բալլակ «Չելսի» 18

10. Սթիվեն Ջերրարդ «Լի վերպուլ» 15

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել