Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՋՈՂՎԱԾ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբեր 13,2007 00:00

\"\"Հայաստանում արեւելյան մարտարվեստները բավականին մեծ պահանջարկ ունեն հատկապես պատանիների ու երիտասարդների շրջանում:

Մի քանի տասնյակի հասնող ֆեդերացիաների մեջ ամենատարածվածներից մեկը կիոկուշին-կան-կարատե-դոն է, որի ֆեդերացիան պաշտոնապես գրանցվել է 2005 թվականի սկզբին: Տեղեկացնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կրում է կիոկուշինի 5-րդ դանի սեւ գոտի:

Չնայած կարճ կենսագրությանը, մարտարվեստի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի խոսքերով, այս մարտաոճով արդեն զբաղվում է 1500-ից ավելի մարդ, իսկ ֆեդերացիայի խմբերը գործում են Հայաստանի գրեթե բոլոր մարզերում եւ Արցախում:

Հանրապետության մարզիկները բավականին հաջող մասնակցել եւ մասնակցում են միջազգային մրցաշարերի, հանդես գալիս Կովկասի, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում: Կազմակերպվում են նաեւ հանրապետության առաջնություններ: Դրանցից վերջինին՝ Հայաստանի բաց առաջնությանը, բացի մեր կարատեիստներից, մասնակցեցին նաեւ Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի մինչեւ 17 տարեկան մարզիկները, որոնք մրցեցին կատայում եւ կումիտեում:

Մինչեւ մենամարտերի սկսվելը՝ ցուցադրական ելույթներով հանդես եկան պատանի մարզիկները, իսկ նրանց մարզիչները, որոնք արդեն մեծ փորձառություն ունեն, ներկաներին ցուցադրեցին ֆիզիկական այն հնարավորությունները, որ կիոկուշինը պարգեւում է մարդուն:

Առաջին մրցաձեւում լավագույն եռյակը կազմեցին Միկա Մախլաուրին, Սարգիս Հակոբյանը եւ Զուրաբ Ջաբաշվիլին, իսկ երկրորդում, որտեղ մարզիկները մրցեցին տարբեր տարիքային խմբերում եւ համապատասխան քաշային կարգերում, հաղթող դարձան. Դավիթ Կարապետյան, Արմեն Աբովյան, Գեւորգ Մանուկյան, Սլավիկ Միկոյան, Սարգիս Հակոբյան, Դանիիլ Ֆեդչենկո, Սերգեյ Մանուկյան, Նարեկ Գաբրիելյան, Վլադիմիր Պոպով, Արտյոմ Սոլովյով, Ժորա Կուբոյան, Օթար Վարդոսանիձե, Րաֆֆի Թորոսյան, Սեւակ Հովհաննիսյան, Գրիշա Թորոսյան: Աղջիկների մրցապայքարում որոշիչ մենամարտում Անահիտ Սարգսյանը հաղթեց Ոսկեհատ Ասատրյանին: Հաղթանակի ձգտման համար մրցանակը շնորհվեց Նահապետ Սուքիասյանին, իսկ լավագույն տեխնիկայի համար պարգեւը տրվեց Դանիիլ Ֆեդչենկոյին: Կիոկուշինի ֆեդերացիան եւ միջոցառման կազմակերպիչ հովանավորները հյուրերի եւ մասնակիցների համար նախապատրաստել էին բազմաթիվ այլ պատվոգրեր եւ պարգեւներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել