Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿՈՉ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

Նոյեմբեր 13,2007 00:00

\"\"

Սիրելի հայրենակիցներ, ս.թ. նոյեմբերի 16-ին, ժամը 17-ին, ձեզ հրավիրում ենք Ազատության հրապարակ՝ մասնակցելու մեր կազմակերպած հանրահավաքին: Ինչպես նախորդ հանրահավաքի նախօրյակին, իշխանության ներկայացուցիչները՝ ոստիկանները, թաղապետարանների աշխատակիցները, հարկային տեսուչները կփորձեն սպառնալիքներով, անօրինական ստուգումներով, վարչարարական ճնշումներով ձեզ ետ կանգնեցնել առաջիկա հանրահավաքին մասնակցելու մտքից: Այդ մարդիկ պետք է գիտակցեն, որ անհատական պատասխանատվություն են կրում իրենց յուրաքանչյուր գործողության համար, եթե անգամ կատարում են իրենց վերադասների ապօրինի հրահանգները, եւ խոսքը ոչ թե քաղաքական, այլ քրեական պատասխանատվության մասին է: Խնդրում ենք՝ ձեր դեմ կիրառվող բոլոր բռնարարքների, ահաբեկումների, վարչական, տնտեսական եւ հարկային ճնշումների մասին կազմել կոնկրետ եւ մանրամասն տեղեկանքներ եւ ուղարկել «Արմատ» կենտրոն (Երեւան, Բուզանդի 26) կամ «Տեր-Պետրոսյանի առաջադրման քաղաքացիական նախաձեռնության գրասենյակ» (Երեւան, Եկմալյան 16): Թող ժողովրդի կամքի վրա բռնացող ոչ մի ոստիկան, հարկային տեսուչ, համայնքապետարանի աշխատակից կամ թաղային հեղինակություն չկարծի, որ չորս ամիս հետո խուսափելու է քրեական պատասխանատվությունից: Իշխանությունների կողմից հանրահավաքը խոչընդոտելուն ուղղված ջղաձիգ քայլերը ցույց են տալիս, որ քոչարյանասերժական ռեժիմը վախեցած է ոչ այլ ինչից, եթե ոչ խոսքից: Խոսքից վախենում են միայն այն ժամանակ, երբ այն ճշմարիտ է: Իսկ ճշմարիտ խոսքը նշանակում է, որ մեր գործն էլ է ճշմարիտ: Ուրեմն՝ բոլորս դեպի Ազատության հրապարակ:
Հանրահավաքի կազմակերպիչներ՝
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ,
ԱՐԱՄ Զ. ՍԱՐԳՍՅԱՆ
R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել