Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մրցելու են լրատվամիջոցները

Նոյեմբեր 10,2007 00:00

\"\"«Հաշմանդամ մարդկանց հասարակական կազմակերպությունների դաշինքը» նոյեմբերի17-22-ը զանգվածային լրատվամիջոցների մասնակցությամբ կազմակերպում է ֆուտզալի մրցաշար, որին մասնակցելու հայտ ներկայացրել է յոթ լրատվամիջոց: Հաշվի առնելով, որ ոչ բոլոր ԶԼՄ-ներն են ի վիճակի ամբողջական թիմեր կազմավորել, կազմակերպիչները կանոնադրությունով նաեւ հավաքական թիմեր հայտավորելու իրավունք են ընձեռել: Դա մի քանի լրատվամիջոցների հնարավորություն է տվել հանդես գալ միավորված թիմերով: Մասնավորապես, «Առավոտ» օրաթերթը եւ «Ազատություն» ռադիոկայանը մրցաշարին մասնակցելու են «Ազատ Առավոտ» խորհրդանշական անունը կրող հավաքականով, «Մեդիամաքս» գործակալությունը շարքերը համալրել է «Արտակարգ ալիքի» եւ «Կադաստրի տեղեկագրի» աշխատակիցներով, իսկ «Հայքը» իր կազմում ներկայացրել է «Չորրորդ իշխանության» երկու «լեգեոներականի»:Երեկ կայացած վիճակահանությունից առաջ, որին ներկա էին մասնակից բոլոր թիմերի ներկայացուցիչները, առաջարկ եղավ մրցաշարը գեղեցկացնել «Քոլեջ» ակումբի աղջիկների թիմով, որին բոլորը հաճույքով համաձայնեցին:Այս նախաձեռնությանը սիրով համաձայնել է աջակցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ ապահովելով մրցավարությունը, իսկ դահլիճը տրամադրում է մայրաքաղաքի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել