Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցումները տարբեր են լինում

Նոյեմբեր 10,2007 00:00

Նախեւառաջ՝ ըստ նպատակների

Վերջին մեկ տարվա ընթացքում պարբերաբար հրապարակվում են սոցիոլոգիական բազմաթիվ հետազոտությունների արդյունքներ, որոնց շուրջ ծավալվում են տարաբնույթ քննարկումներ, արվում են «բացահայտումներ»: Բայց մեծամասամբ այդ ամենը ընթանում է ոչ թե հետազոտությունների արդյունքների, այլ դրանք իրականացնող կենտրոնների շուրջ: Փորձեր են արվում համեմատել տարբեր կենտրոնների ստացած արդյունքները՝ միաժամանակ ուշադրություն չդարձնելով, սակայն, դրանց ստացման տեխնոլոգիաներին ու սկզբունքներին:

Սոցիոլոգիական հարցումները իրարից տարբերվում են իրենց առջեւ դրված նպատակներով եւ խնդիրներով: Ամենապարզ օրինակը. մի հետազոտության նպատակ կարող է լինել Հայաստանի բնակչության կարծիքի ուսումնասիրումը այս կամ այն հարցի շուրջ, ապա մեկ այլ դեպքում՝ այդ նույն հարցումը կարող է վերաբերել միայն Երեւանի բնակիչներին, ուստիեւ տարբեր են լինելու արդյունքները: Առհասարակ, հարցումների արդյունքների տարբերության պատճառները շատ են՝ հարցաթերթիկի կառուցվածքը, հարցումների անցկացման ժամանակը եւ այլն: Հայտնի է նաեւ, որ հասարակական կարծիքը կայուն չէ, ժամանակի ընթացքում այն փոփոխվում է տարբեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով:

Հեռախոսային հարցումների միջոցով հասարակական կարծիքի ուսումնասիրությունն այսօր հանդիսանում է աշխարհում ընդունված միջոցներից մեկը, այդօրինակ հարցումները դեռեւս 1920-ական թվականներին անց էին կացվում ԱՄՆ-ում: APR Group-ն իր հարցումների համար կիրառում է «Միտոֆսկի-Վակսբերգ» մեթոդը: ՈՒ. Միտոֆսկին նաեւ exit-poll մեթոդի հիմնադիրն է, իսկ Ջ. Վակսբերգը ընտրանքային բազմաթիվ մեթոդների կատարելագործման հեղինակ է: Ընթերցողներին զուտ գիտական խնդիրներով չծանրաբեռնելու համար բավարարվենք այս արձանագրմամբ:

APR Group-ը հարկ է համարում որոշ պարզաբանումներ տալ «Առավոտ» օրաթերթի հոկտեմբերի 30-ի համարում «Եվս մի հարցում» հրապարակմանը (հեղինակ՝ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հ. Մարգարյան), որտեղ Հ. Մարգարյանը ներկայացրել է հասարակական կարծիքի ուսումնասիրության արդյունքները: Սակայն Հ. Մարգարյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հոկտեմբերի 19- 25-ը ընկած ժամանակահատվածում պետք է դիտարկվեր APR Group-ի հետազոտական գործունեության անաչառությունը հեռախոսային հարցման միջոցով: Այսինքն, տվյալ դեպքում հեռախոսային հարցման միջոցով հասարակական կարծիքի ուսումնասիրությունը հանդիսանում է ոչ թե արդյունք, այլ APR Group-ի գործունեության անաչառության գնահատման միջոց: Այս նպատակներից ելնելով, հարցումների ընթացքում պատվիրատուն արել էր մի քանի մեթոդոլոգիական փոփոխություններ՝ ա/ նախորդ հարցումների հարցաթերթիկի կառուցվածքը պատվիրատուի (Հ. Մարգարյանի) ցանկությամբ ենթարկվել էր էական փոփոխությունների, բ/ պատվիրատուն փոխել էր սկզբնական հեռախոսահամար ընտրելու APR Group-ի մեթոդը, գ/ APR Group-ի կողմից կիրառվող մեթոդների համաձայն՝ ընդունված չէ հաշվի առնել հետադարձ հեռախոսազանգերի պատասխանները (օրինակ՝ տանը չլինելու պատճառով բաժանորդի հեռախոսը գրանցել է APR Group-ի համարը եւ հետադարձ զանգի միջոցով մասնակցել հարցմանը), դ/ պատվիրատուն ստարտային հեռախոսահամարները սահմանելուց զատ, իր ցանկությամբ ավելացրել է եւս երկու հեռախոսահամար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել