Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն մարդու բան չէ

Նոյեմբեր 10,2007 00:00

Դուք համարում եք, որ սեքսը անձնակա՞ն գործ է: Միանշանակ՝ ոչ: Աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ օրենքներ, որոնք կարգավորում են սեռական հարաբերությունները տարբեր վայրերում եւ իրավիճակներում:

Այսպես, ԱՄՆ Մինեսոտայի նահանգում չի կարելի սեքսով զբաղվել, եթե զուգընկերներից որեւէ մեկը բուրում է սոխով կամ սխտորով: Յուտայում արգելվում է սեքսը այն տղամարդու հետ, որին տանում են վերակենդանացման բաժին: Մոնտանայում արեւը մայր մտնելուց հետո տան մոտ արգելվում է զբաղվել սեքսով, իսկ Վայոմինգում՝ խանութի մուտքի մոտ (երեւի՝ մուտքից քիչ հեռու կարելի է): Նեբրասկայի նահանգում հարգում են հյուրանոցների մաքրությունը եւ այնտեղ կարելի է սեքսով զբաղվել միայն մաքուր գիշերազգեստով: Հայդախոյում, եթե ոստիկանները նկատել են մեքենայում սեքսով զբաղվողների, նախ՝ մինչ մոտենալը պետք է ահազանգեն, 2 րոպե սպասեն եւ ապա՝ մոտենան։ Կենտուկիում կնոջն արգելվում է լողազգեստով հայտնվել փողոցի երթեւեկելի մասերում՝ բացառությամբ այն դեպքերի, եթե նրան ուղեկցում են երկու ոստիկաններ: Նեւադայում ապօրինի է համարվում սեքսն առանց պահպանակի, իսկ Կոնեկտիկուտում՝ ընդհակառակը: Իսկ Լուիզիանայի նահանգում կնոջն արգելված է պահպանակ գնելը. դրա համար հսկայական տուգանք է նախատեսված:

Գուամայում կա տղամարդու «մասնագիտություն», որին տիրապետողները մեկնում են գյուղերը եւ աղջիկներին զրկում կուսությունից: Բանն այն է, որ այնտեղ օրենքով արգելվում է կույսերի ամուսնությունը:

Անգլիայում, եթե դուք որոշել եք անծանոթ կնոջն առաջարկել զբաղվել սեքսով, ձեզ սպառնում է տուգանք՝ 180 եվրոյի չափով կամ 3-ամսյա ազատազրկում: Դրան հակառակ՝ այստեղ թույլատրվում է սեքսը բաց երկնքի տակ կամ այլուր, եթե դուք մտածում եք, որ ձեզ տեսնող չկա: Իսկ Լիվերպուլում օրենքով թույլատրելի են մերկ վաճառողուհիները:

Իռլանդիայում արգելված է «պահպանակից» օգտվելը: Կաթոլիկ այս պետության կարծիքով, սեքսը գոյություն ունի միայն տոհմի շարունակության համար: Իտալիայի գրեթե բոլոր քաղաքներում օրենքն արգելում է տգեղ կանանց մերկ վիճակում հայտնվել լողափերում։ Պալերմոյում օրենքը թույլ է տալիս մերկ գեղեցիկ կանանց մուտքը լողափեր (հետաքրքիր է՝ ո՞վ է որոշում գեղեցկության աստիճանը), իսկ տղամարդկանց դա խստորեն արգելված է: Տրոպեի օրենքում գրված է. «Գեր, տձեւ եւ տգեղ կանանց արգելվում է լողափում մերկ հայտնվելը»: Հունգարիայում արգելված է լույսի ներքո սեքսով զբաղվելը։ Տաքարյուն էստոնացի պատանիներին եւ աղջիկներին սեքսի ժամանակ շախմատ խաղալը հակացուցված է (մեկնաբանություններն ավելորդ են)։ Հոնկոնգում կինն իրավունք ունի սպանել իրեն դավաճանած ամուսնուն, բայց դա պետք է անի միայն «մորեմերկ» ձեռքերով:

Օրենքը չեն կարող շրջանցել նաեւ կենդանիները: Կալիֆոռնիայում շներն ու կատուները, որոնք ցանկություն ունեն սեքսով զբաղվելու, պետք է դրա համար հատուկ թույլտվություն ստանան, իսկ Տեխասում խոզերն իրավունք չունեն սեքսով հարաբերվել օդանավակայանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել