Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՍԿ ՍՏԱՑՎԵՑ ՀԱԿԱՌԱԿԸ

Նոյեմբեր 10,2007 00:00

\"\"

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, ընդդիմադիր «Հանրապետական» կուսակցության անդամ Իվլիան Խաինդրավան մեկնաբանելով այդ երկրում ծավալվող իրադարձությունները՝ երեկ ասաց. «Շատ վերլուծաբաններ էին ակնարկում, թե Վրաստանում Սահակաշվիլին այլընտրանք չունի, որ ընդդիմությունը թույլ է, բայց այդ «թույլ» ընդդիմությունը նախաձեռնեց 100 հազարանոց հանրահավաքներ Թբիլիսիում եւ երկրի ռեգիոններում: Այդ ընդդիմությունը, ի տարբերություն իշխանությունների, իրեն պատասխանատու կերպով դրսեւորեց ե՛ւ ճգնաժամային իրավիճակներում, ե՛ւ երկրի քաղաքացիների իրավունքների, ազատությունների եւ անվտանգության ապահովման հարցում: Դեռ մեկ ամիս առաջ Սահակաշվիլին երեւի համարում էր, որ իր ետեւից կվազի Վրաստանի ազգաբնակչության 70 տոկոսը: Ստացվեց միանգամայն հակառակը»:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել