Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՄԵՑԻՆ, ԲԱՅՑ ՉԽՈՍԵՑԻՆ

Նոյեմբեր 09,2007 00:00

\"\"

Երեկ Մամուլի ազգային ակումբում ներքաղաքական հարցեր քննարկելու համար հյուրընկալված ԱԺ նախկին եւ ներկա պատգամավորներ Արամ Մայիլյանը, Հրանտ Խաչատրյանը, Թաթուլ Մանասերյանն ու Լարիսա Ալավերդյանը հանդիպման ողջ ընթացքում իրենց ծարավը հաճույքով հագեցնում էին «Բջնի» հանքային ջրով եւ «Նոյ»-ով: Բայց երբ լրագրողը նրանց հարցրեց, թե ինչպես են իրենք վերաբերվում «ՍԻԼ» կոնցեռնի պատվավոր նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ սկսված քաղաքական հետապնդումներին եւ կոնցեռնի ընկերություններում կատարվող ստուգումներին՝ վերջիններս պատասխանեցին, թե ՄԱԱ են եկել ավելի լուրջ հարցեր քննարկելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել