Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎՐԱՑԻՆԵՐԸ ՀԱՅԵՐԻՆ ՆԱՅՈՒՄ ԵՆ ԻԲՐԵՎ ՍԱՏԱՆԱՆԵՐԻ՞

Նոյեմբեր 08,2007 00:00

«Անոնք, որոնք արտահայտվել կփափագին՝ ըլլա հաստատումներով, ըլլա հարցադրումներով՝ ցուցակագրվե՛ք»,- կոչ արեց նոյեմբերի 6-ին ՀՅԴ-ՌԱԿ միջկուսակցական համաժողովի վարողը Ջավախքի վերաբերյալ զեկույցից հետո:

Եվ հնչած առաջին իսկ հարցադրումներից մեկը ռամկավար Հակոբ Տոնոյանինն էր, որը հետաքրքրվեց. «Վրաստան ու Հայաստան իրար հետ ապրած են դարերով: Ինչո՞ւ Վրաստան Հայաստանի հանդեպ միշտ թշնամական դիրքորոշում ունեցած է, երբ քրիստոնեություն մե՛նք տված ենք իրենց: Ինչո՞ւ այս թշնամանքն հայ ժողովրդին հանդեպ»: «Հենց դրա՛ համար»,- տեղից կեսկատակ նետեց «Դրոշակի» գլխավոր խմբագիր Ռուբեն Հովսեփյանը: Իսկ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն ավելի ծավալուն պատասխան տվեց՝ նշելով, թե ճիշտ է, քրիստոնեությունը ՀՀ-ի տարածքով է անցել Վրաստան, բայց վրացիներն ուղղափառության հետեւորդ են: Նաեւ հիշատակեց, որ Վրաստանը մի քանի տարի առաջ հանդիսավորությամբ նշեց քրիստոնեության ընդունման 2000-ամյակը. «Այսինքն, նրանք քրիստոնեություն են ընդունել, երբ Քրիստոսը դեռ 4 տարեկան էր»,- ասաց Վահան Հովհաննիսյանը: Եվ առաջարկեց հումորով ու համբերությամբ վերաբերվելով՝ չպատասխանել թշնամանքի դրսեւորումներին:

Այնուամենայնիվ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը բողոքեց, թե Վրաստանում մեզ նայում են «իբրեւ սատանայի, որն աչք ունի իրենց տարածքների վրա»: Եվ պատասխանելով ռամկավար կանանցից մեկի հարցադրմանը, թե «ո՞ւր է մեր դերը, ի՞նչ է, ի՞նչ պիտի ընենք Արցախի եւ Ջավախքի համար՝ իբրեւ կուսակցություն, երբ կա պետություն», Կիրո Մանոյանը, բացի առաջարկելուց, թե Արցախի համար պիտի անեն այն, ինչ անում էին 1988-1990-ականներին՝ ցույցեր թուրքական եւ ադրբեջանական դեսպանատների առջեւ եւ այլն, Ջավախքի մասով առաջարկեց՝ Սփյուռքին ծանոթացնել այդ երկրամասի հետ. «2 օր ալ թող Ջավախք այցելեն՝ տեսնեն ինչ է, ինչ չէ: Ջավախեցին էլ տեսնի, որ լքված չէ՝ իրեն Ավստրալիայից են այցելում եւ այլն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել