Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 07,2007 00:00

\"\"ԽՈՅ 21.03-20.04: Ակտիվ գործունեության եւ ինքնատիրապետման օր է, որի ընթացքում կստացվի ամեն բան:

ՑՈՒԼ 21.04-21.05: Գործընկերների հետ մտերիմ հարաբերությունները կյանքում ձեզ շատ պետք կգան:

ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Հաջող օր է նրանց համար, ով իրեն նվիրել է ստեղծագործական աշխատանքին:

ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Այսօր դուք մի անբացատրելի էներգիայի ներհոսք կստանաք:

ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Մի տեսակ հոգնածության զգացում ունեք: Դրա համար զբաղվեք ձեր առողջությամբ:

ԿՈՒՅՍ 24.08-23.09: Կարելի է օրը տրամադրել գործերը կարգի բերելուն կամ տանը կարգուկանոն հաստատելուն:

ԿՇԵՌՔ 24.09-23.10: Հնարավոր է այսօր սիրային նոր կապեր հաստատվեն:

ԿԱՐԻՃ 24.10-22.11: Ձեր անկեղծությունը կարող է շատերին դուր չգալ եւ դա, բացառված չէ, որ վեճերի պատճառ դառնա:

ԱՂԵՂՆԱՎՈՐ 23.11-21.12: Ձեր կյանքը ներդաշնակ է դարձել, ամեն բան կարգին է: Սակայն անցյալում եղած մարդկանց անտեսել չի կարելի:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ 22.12-20.01: Նոր զուգընկեր որոնելու փոխարեն, ավելի լավ է զբաղվեք ընթացիկ գործերով, որոնք պակաս կարեւոր չեն:

ՋՐՀՈՍ 21.01-19.02: Ընտանիքի անդամներին մյուս մարդկանցից չափից ավելի բարձր դասելը կարող է տհաճ երեւույթների պատճառ դառնալ:

ՁՈՒԿ 20.02-20.03: Օրը նվիրաբերեք երեխաներին: Կազմակերպեք զանազան մարզական խաղեր՝ ներգրավելով նաեւ նրանց հասակակիցներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել