ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը երեկ ՀՅԴ-ի եւ ՌԱԿ-ի միջկուսակցական համաժողովում հայտարարեց, թե Դաշնակցության համար «ամենատրամաբանական եւ ամենահարմար մրցակիցն ու խոսակիցը ՌԱԿ-ն է: Սա ավանդաբար այսպես է, քանի որ ՌԱԿ ներկայացուցչի հետ մենք վիճելու բան ունենք: Մենք կարող ենք խոսել տարբեր արժեքների մասին՝ սոցիալիստական եւ լիբերալ գաղափարախոսությունների մասին: Շատ ավելի դժվար է վիճել անդեմ մի զանգվածի հետ, որի հետեւում ոչ մի գաղափար չկա եւ կա միայն փող: Դրա համար մեզ համար իսկապես շատ ողջունելի կլինի ՌԱԿ-ի ուժեղացումը, ամրապնդումը ՀՀ տարածքում»: Նշենք, որ անդեմ եւ անգաղափար ուժերից առնվազն մեկի հետ, որի հետեւում միայն փող է՝ ՀՅԴ-ն համագործակցում է հատուկ համաձայնագրով:
Կարդացեք նաեւ՝