Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՈԳԴԱՆՆԵՐԻ» ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ

Նոյեմբեր 03,2007 00:00

\"\"

Երեկ «Բոգդան» ավտոբուսների մի խումբ վարորդներ կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ընդդեմ կառավարության՝ օգոստոս ամսին կայացրած որոշման, ըստ որի՝ այսուհետեւ ավտոբուսների շահագործումն անցնելու է մասնավոր տնտեսվարողներին: Վարորդներին անհանգստացնում էր, որ երթուղայինների նման՝ ավտոբուսներն էլ են ունենալու «գծի տերեր», որոնք էլ կթելադրեն իրենց պայմանները: Բողոքող վարորդներից մեկի խոսքերով, «ոչ մի երաշխիք չկա, որ գծի տերը մեզ աշխատանքից չի ազատի կամ նորմալ պայմաններ կառաջարկի»: Կառավարությունից ցուցարարների բողոքին արձագանքեց վարչապետ Սերժ Սարգսյանը, որն էլ վարորդներին հավաստիացրեց, որ նրանց ոչ ոք աշխատանքից չի ազատի եւ աշխատանքային պայմաններն էլ կլինեն այնպես, ինչպես նախկինում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել