Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՎՍ ՄԻ ՀԱՐՑՈՒՄ

Հոկտեմբեր 30,2007 00:00

APR սոցիոլոգիական խմբի հարցումը ՕԵԿ-ի պատվերով

Վերջին ժամանակներում APR սոցիոլոգիական խումբը պարբերաբար հեռախոսային հարցումներ է կազմակերպում Երեւան քաղաքում՝ պարզելու համար նախագահական թեկնածուների վարկանիշը, հարցումների արդյունքները տպագրվում են «Առավոտ» օրաթերթում։ Ուսումնասիրելով հարցման արդյունքները եւ համեմատելով տարբեր սոցիոլոգիական խմբերի եւ կազմակերպությունների նմանօրինակ հարցումների հետ՝ ստացվում էին ֆանտաստիկ տարբերություններ, ինչն էլ արդարացի կասկած առաջացրեց իմ մեջ։ Չնայած հեռախոսային հարցումները կարող են լինել ոչ ճշգրիտ եւ շատ հեռու իրականությունից, քանի որ հարցվողները գիտեն, որ իրենց հեռախոսները կարող են լսվել եւ խուսափում են ավելորդ տհաճ իրավիճակից, այնուամենայնիվ, իմ կողմից առաջարկ եղավ «Առավոտի» APR գրուպի միջոցով իմ եւ տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպել նոր հեռախոսային հարցումներ՝ ինչն էլ հնարավորություն կընձեռեր ստանալ հնարավորինս օբյեկտիվ տվյալներ: Իմ առաջարկն ընդունվեց եւ հոկտեմբերի 19-26-ը ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվեցին հեռախոսային հարցումներ: Հարցման արդյունքներն էապես տարբերվում են նույն խմբի հարցումների արդյունքներից։ Տարբերությունը, ի դեպ, բավականաչափ մեծ է (ոչ թե մի քանի տոկոսով, այլ մի քանի անգամ)։ Ըստ որում, հարցումները կատարվել են ընդամենը երկշաբաթյա տարբերությամբ։ Տրամադրում եմ հարցման արդյունքների համեմատականը նախորդ հարցումներից, հետեւությունները թողնելով ընթերցողներին: Ինչ վերաբերում է հարցման արդյունքում մեր կողմից նկատված մի շարք «նրբություններին», ապա այդ մասին անհրաժեշտության դեպքում կներկայացնենք հաջորդիվ։ Նշեմ նաեւ, որ հարցվողների շուրջ 60%-ը, ամենայն հավանականությամբ՝ վախի ազդեցության տակ, չի պատասխանում, նշելով, որ չի կողմնորոշվել, իսկ 10%-ը ուղղակի ասում է, որ գաղտնիք է։ Այնպես որ, թե ինչ հավաստիություն կարող են ունենալ նման հարցումները, որոնք տպագրվել են երկրի հեղինակավոր թերթերից մեկում, թողնում ենք ընթերցողի դատին։ Նշենք, որ հարցումը կատարվել է ընտրանքային սկզբունքով, հարցմանը մասնակցել է 629 երեանցի։ Հարցումը հեռախոսային է, ընտրանքը՝ շերտավորվող, պատահական, չկրկնվող։ Հարցման մասնակիցների 27%-ը տղամարդիկ են, 73%-ը՝ կանայք։

Հարցվողներին տրվել են հետեւյալ հարցերը՝ «Հետաքրքրվո՞ւմ եք, արդյոք, քաղաքականությամբ», որին դրական պատասխան է տվել հարցվողների 39.9%-ը, բացասական՝ 59,6%-ը, դժվարացել է պատասխանել 0,5%-ը։ Նախագահական ընտրություններին մասնակցելու է հարցվողների 56,9%-ը, չի մասնակցելու 31,8%-ը, դժվարացել է պատասխանել 11,3%-ը: «Եթե ընտրություններն անցկացվեին առաջիկա կիրակի օրը՝ հոկտեմբերի 28-ին», ապա հարցվողները տվել են հետեւյալ պատասխանները։

ԱԺ պատգամավոր ՕԵԿ խմբակցություն APR group-ից «Առավոտին» հայտնեցին, որ վերոհիշյալ տվյալները չի կարելի համարել սոցիոլոգիական հարցման արդյունքներ, քանի որ նպատակն էր՝ ստուգել կենտրոնի անաչառությունը՝ ՀՀ նախագահի նկատմամբ նախագահի թեկնածուի նախապատվությունները ուսումնասիրելու միջոցով: Նշվում է նաեւ, որ «հիմնական համախմբությունը (Երեւանում ընտրողների պաշտոնական թիվը) կազմում է 748792 մարդ: Ընտրանքային համախմբությունը պետք է կազմեր 663 հոգի, ինչը թույլ կտար ապահովել հետազոտության տվյալների + – 4% ճշգրտությունը: Բայց պատվիրատուի (այսինքն՝ ՕԵԿ-ի) ցանկությամբ՝ այն կազմել է 639 հարցվող: Հետազոտության ընթացքում պատվիրատուի պահանջով տեղի են ունեցել սկզբնական համարների հարաբերական փոփոխություններ: 2 համար տրվել է պատվիրատուի կողմից», – նշում է «APR group»-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել