Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ

Հոկտեմբեր 30,2007 00:00

\"\"

Երեկ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը պատասխանեց լրագրողների հարցերին: – Կիսո՞ւմ եք նախագահ Քոչարյանի տեսակետը, որ ՀՀՇ-ն է պատասխանատու տնտեսության փլուզման համար: – Կա հարցի երկու կողմ՝ օբյեկտիվ գործընթացները եւ սուբյեկտիվ գործընթացները: Վստահ եմ, որ ՀՀ նախագահի ձեւակերպումը վերաբերում էր հենց սուբյեկտիվ գործընթացներին: – Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ ՀՀՇ-ին հիշեցնելու բաներ կան եւ ով մոռացել է՝ կհիշեցնեն, դուք ե՞ւս հիշեցնելու բաներ ունեք: – Խորհուրդ կտամ մի բան՝ բոլոր քաղաքական -պետական գործիչների ասածների հետ կապված մեկնաբանությունները ստանալ այն անձանցից, ովքեր ասում են այս կամ այն միտքը. մեր լրագրողական աշխարհում մի տարօրինակ սովորություն կա, կարծես նյութի պակասի կամ չգիտեմ ինչի պատճառով անընդհատ մեկի հարցադրումների մեկնաբանությամբ դիմում են մեկ ուրիշին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել