Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՒԹԻՑ ՀԱՆԱԾ ԵՐԿՈՒ

Հոկտեմբեր 27,2007 00:00

Չիկագոյում շարունակվում է սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ, մեդալներից բացի, խաղարկվում են 2008 թվականին Պեկինում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի ուղեգրեր: Դրա համար մասնակիցներին, բացի 91 եւ +91 կգ քաշային կարգերից, հարկավոր է տեղ զբաղեցնել իրենց քաշային կարգերի առաջին ութնյակում: Մեր հանրապետությունից մինչեւ երեկ ռինգ էր մտել վեց հոգի, որից չորսը հաղթահարել էր առաջին արգելքը: Նրանք են. Ազատ Հովհաննիսյան՝ 57 կգ, Հրաչիկ Ջավախյան՝ 60, Էդուարդ Համբարձումյան՝ 64 եւ Անդրանիկ Հակոբյան՝ 75: Մեկնարկային մարտը տանուլ են տվել եւ պայքարից դուրս մնացել 51 կգ քաշային Դերենիկ Գիժլարյանը եւ 54 կգ քաշային Վաչագան Ավագյանը:Երեկ իր երկրորդ մենամարտում Էդուարդ Համբարձումյանը պետք է հանդիպեր լիտվացի Էգիդիուս Կավալյաուսկասի հետ: Իսկ այսօր կրկին ռինգ պետք է մտնեն Ազատ Հովհաննիսյանը եւ Անդրանիկ Հակոբյանը, որոնց մրցակիցներն են, համապատասխանաբար, Զորիգտբատար Էնկզորինգը (Մոնղոլիա) եւ Դարեն Սուտերլանդը (Իռլանդիա): Հրաչիկ Ջավախյանը վաղը մենամարտելու է ռինգի տերերից Սադամ Ալիի հետ: Նույն օրը պայքարի մեջ ներգրավվելու են 48 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը (նրա մրցակիցը Աարոն Կումբերբաշն է՝ Տրինիդադ եւ Տոբագոյից) եւ 81 կգ քաշային Ցոլակ Անանիկյանը, որն ուժերը չափելու է թուրք Բահրամ Մուզաֆֆերի հետ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել