Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼՐԱԳՐՈՂՆ ՈՒՂԵՂԻ ՑՆՑՈՒՄ Է ՍՏԱՑԵԼ

Հոկտեմբեր 26,2007 00:00

\"\"

Չնայած բժիշկների արգելքին՝ 12 օր չքայլելու վերաբերյալ, «Չորրորդ իշխանություն» թերթի աշխատակից Գոհար Վեզիրյանը երեկ գնացել է աշխատանքի: Սակայն աշխատավայրում մի քանի անգամ գլխապտույտ ու սրտխառնոց է զգացել եւ ուշագնաց եղել: Շտապօգնություն են կանչել, եւ Գոհար Վեզիրյանը տեղափոխվել է հիվանդանոց: Հիշեցնենք, որ ոստիկանները նրան ծեծի էին ենթարկել հոկտեմբերի 23-ին՝ հարվածելով գլխին: Լրագրողն, ի դեպ, ճանաչել է իր վրա ձեռք բարձրացնողին՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային վաշտի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արայիկ Պետրոսյանին: Շտապօգնության բժիշկների նախնական եզրակացությամբ՝ Գոհար Վեզիրյանը ուղեղի ցնցում է ստացել եւ հիվանդանոցում պիտի հետազոտվեր, թե արդյոք կա՞ն նաեւ ոսկրային վնասվածքներ: Սակայն առայժմ եզրակացություն չկա, լրագրողը հետազոտման փուլում է:
Հոկտեմբերի 23-ի երթի ընթացքում
այլ տուժածների մասին՝ կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել