Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏՂԱՄԱՐԴՆ ՈՒՆԻ ԵՐԿՈՒ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ՝ ԿԻՆՆ ՈՒ ՕՂԻՆ

Հոկտեմբեր 25,2007 00:00

«Վինոգրադով» օղու արտադրության ընկերությունների խմբի հիմնադիր եւ նախագահ Վլադիմիր Նիկոլայի Վինոգրադովը, ով արտադրում է Ռուսաստանում լավագույն օղիներից մեկը, իր պապից բազմիցս էր լսել, որ այս կյանքում տղամարդը երկու ուրախություն ունի՝ կինն ու օղին, սակայն, այնուամենայնիվ, գտնում է, որ կյանքում կան ավելի շատ ուրախություններ:

Ընտանեկան արժեքներ

Մինչեւ մեր ծանոթությունը՝ ես կարծում էի, որ նրա ազգանունը պարզապես լավ մտածված մարքեթինգային քայլ է, ինչպես, ասենք, «Սոլոդով» գարեջրի ապրանքանիշը, քանի որ «Վինոգրադով» օղին իր հնչողությամբ հաճելի է ռուսական ականջին: Բայց պարզվեց, որ Վինոգրադովը իրականում գոյություն ունեցող գործարար է, ՊԱԿ-ի պաշտոնաթող գնդապետ: Հասկանալի է, որ պաշտոնից հեռանալուց հետո նա, ինչպես եւ շատ այլ ուժային կառույցների աշխատակիցներ, զբաղվեց իր սեփական թիկնապահական ստորաբաժանման ստեղծմամբ: Վինոգրադովին պատկանող «Վլատա» հոլդինգը ներկայումս այդ ոլորտում գործող լավագույն ընկերություններից է: Ինձ մոտ բնական հարց ծագեց՝ իսկ ինչո՞ւ ՊԱԿ-ի գնդապետը սկսեց զբաղվել օղու արտադրությամբ:

Մեր զրույցի ընթացքում Վլադիմիր Վինոգրադովը պատմում էր, որ այդ միտքը նրա մոտ ծագեց այն ժամանակ, երբ իր ընկերներից մի քանիսը հայտնվեցին հիվանդանոցում՝ կեղծ օղուց թունավորման հետեւանքով: «Այդ պահից ես մտածեցի, իսկ ինչու ամեն տեսակ խաբեբաներին կարելի է զբաղվել օղու գործով, իսկ նորմալ մարդկանց՝ ոչ»։

Երբ Վինոգրադովը որոշեց սկսել օղու իր բիզնեսը, նա գնեց մերձմոսկովյան Շչոլկովո քաղաքում մի գործարան, որից պահպանվել էին միայն պատերը: Ներկայումս այդ նույն գործարանը արտադրում է ամսական մեկ միլիոն շիշ օղի եւ հանդիսանում է Ռուսաստանի օղի արտադրող լավագույն ընկերություններից մեկը:

Վինոգրադովը զրույցի ընթացքում մանրամասն պատմում էր սեփական օղու արտադրության մասին. «Ես իմ կյանքի ընթացքում շատ եմ եղել նման արտադրություններում եւ տեսել, թե ինչ փուլերով է անցնում օղու արտադրանքը: Վերջնական փուլում, օրինակ, հեղուկին հավելումներ եւ խառնուրդներ են ավելացվում: Եթե պահանջկոտ արտադրողին դա չի բավարարում, ապա նա կարող է հեղուկը կրկին անցկացնել խողովակներով: Սա, իհարկե, չի նշանակում, որ արտադրության ավելի վաղ փուլերում խնդիրներ չեն առաջանում: Նախ այն, որ միեւնույն բաղադրությամբ սպիրտը միշտ չէ, որ նույնն է ստացվում: Բացի այդ, պետք է հաշվի առնել արտադրության ողջ ընթացքում առաջացող հնարավոր չնախատեսված դժվարությունները, օրինակ՝ հումքի հետ կապված բարդությունները: Որակյալ խմիչք արտադրելու համար հացահատիկը նույնպես պետք է լինի որոշակի բաղադրության եւ որակյալ: Սակայն ներկայումս ռուսական օղու արտադրության մեջ, որքան էլ զարմանալի է, օգտագործվում են ամերիկյան արտադրության հավելումներ: Սակայն վերջին տարիներին հավելումներին հատուկ ուշադրություն է դարձվում, քանի որ հնարավոր է դրանք պարունակում են այնպիսի գենետիկորեն մոդիֆիկացված բաղադրիչներ, որոնք ժամանակի հետ արգելվում են Եվրոպայում եւ Ամերիկայում, իսկ Ռուսաստանը՝ անփութության եւ անուշադրության հետեւանքով, հետ է մնում զարգացած շուկաների փորձից»:

Վլադիմիր Նիկոլաեւիչը զրույցի ընթացքում անկեղծորեն ցավ էր զգում, երբ խոսում էր արտադրության ընթացքում թույլ տրվող խախտումների մասին, որոնք հետագայում բազում մարդկանց առողջությանը անդառնալի վնասներ կարող են հասցնել։ Նրա կարծիքով. «Կարելի է օղին արտադրել նաեւ առանց հավելումների, ինչպես, օրինակ, մեր ընկերության «Ռուսկայա ռուլետկա» էլիտար ապրանքատեսակը, որոնց շշերը հատուկ պատվիրում ենք Անգլիայում: Օղու այս էլիտար տեսակը արցունքի նման մաքուր է, ոչ մի ցավ չի առաջացնում,- եւ քմծիծաղով ավելացնում,- իհարկե, եթե օգտագործվի չափի մեջ»: Օղու արտադրության մասին Վինոգրադովը խոսում է մեծագույն հաճույքով եւ նշում, որ իր համար դա ավելի շատ հոբբի է, քան բիզնես: Նա նշում է, որ միշտ պատրաստ է իր արտադրանքը երաշխավորել եւ երաշխավորում է իր անվամբ:

Արտադրության մեջ բարձր որակի հացահատիկ ապահովելու համար Վինոգրադովը գնեց նաեւ հացահատիկի ընդունման կետ եւ կազմակերպեց հացահատիկի սեփական արտադրություն, ինչպես նաեւ Օրլովի մարզում գնեց «Չիստիե Կլյուչի» սպիրտի գործարանը՝ տեղում արտադրելով «Լյուքս» եւ «Էքստրա» սպիրտները:

Այսպիսով, Վինոգրադովին հաջողվեց ստեղծել օղու արտադրության փակ ցիկլ, որը հնարավորություն է տալիս վերահսկել արտադրության ողջ ընթացքը՝ հումքից մինչեւ վաճառք: Նրա ֆիրմայի դրոշի վրա այդպես էլ գրված է՝ «Վինոգրադով. միասնական որակ»: Եվ պատահական չէ, որ իր դոկտորական թեզը Վինոգրադովը պաշտպանել է «Ռուսաստանի սննդային անվտանգություն» թեմայով:

Հ. Գ. Նյութը աննշան կրճատումներով արտատպված է ռուսական «հՏՉպՐՔպվվՏ րպՍՐպՑվՏ» ամսաթերթից: Այս հոդվածը կարող է հետաքրքրել մեր ընթերցողին այն առումով, որ նրանք, ովքեր նախընտրում են օգտագործել որակյալ ոգելից խմիչքներ, կարող են իրենց ընտրությունը հարստացնել «Վինոգրադով» օղու ֆիրմայի՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել