Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՆՍԹԱՓԻ» ՇԱՏ ՍԹԱՓ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ

Հոկտեմբեր 25,2007 00:00

\"\"

Լուսանկարում «Չորրորդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյանն է՝ հոկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը Կենտրոնի ոստիկանությունից ազատ արձակվելուց հետո: ՀՀ փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանը երեկ «Ա1+»-ի թղթակցին ասել է. «Շողեր Մաթեւոսյանը հարբած է եղել, դուք պատկերացնո՞ւմ եք՝ կինը հարբած: Շատ լկտի էր պահում իրեն եւ տղամարդու հայհոյանքներ տալիս: Ի՞նչ է, եթե քաղաքական գործիչ են՝ նրանց թո՞ւյլ է տրվում խուլիգանություն անել»: Շողեր Մաթեւոսյանն այս կապակցությամբ «Առավոտին» ասաց. «Նախ ես քաղաքական գործիչ չեմ, այլ լրագրող, որն ուղեկցել է երթին: Փոխոստիկանապետը բացարձակ ստում, զրպարտում է: Փորձաքննությամբ ապացուցված է, որ երթի կազմակերպիչներից եւ ոչ մեկը չի օգտագործել ոչ մի գրամ ալկոհոլ: Իսկ այն, որ Արարատ Մահտեսյանը տեւական ժամանակ է՝ մտասեւեռված է «ՉԻ»-ի, Շողեր Մաթեւոսյանի ու նաեւ Հրանտ Մաթեւոսյանի նկատմամբ՝ նորություն չէ: Նա բազմիցս ոստիկանության կայքէջում կեղծանունով կեղտոտ ու տգետ հրապարակումներ է զետեղել մեր հասցեին: Եվ սա իր համար հոյակապ առիթ է՝ դարձյալ փորձելու վարկաբեկել: Բայց ավելի ճիշտ կանի՝ մտածի սեփական կենսագրության ու ոստիկանության անգրագետ սպայակազմի մասին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել