Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՅԴՊԵՍ ԷԼ ՊԱՐԶ ՉԵՂԱՎ

Հոկտեմբեր 24,2007 00:00

\"\"

Երեկ ժամը 23.15-ին Կենտրոնի ոստիկանություն, որտեղ պահվում էին տասնյակից ավելի ձերբակալվածները՝ եկավ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, իսկ 23:30-ին՝ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Վերջինիս ետեւից մարդիկ հրմշտելով հնարավորինս մոտեցան ոստիկանության շենքին, որը մինչ այդ պատնեշված էր տասյակ ոստիկանների կողմից: Լեւոն Տեր-Պետրոսյանը հավաքվածներին կոչ արեց հանգիստ մնալ, մի քանի մետր հետ գնալ մուտքից ու մտավ ներս: 10 րոպե ոստիկանությունում մնալուց հետո՝ դուրս եկավ ու հավաքվածներին ասաց. «Ժողովուրդ, հանգիստ մնացեք, շուտով ամեն ինչ պարզ կլինի» ու նորից մտավ ոստիկանություն: Գիշերվա ժամը 2-ի դրությամբ՝ ձերբակալվածները դեռեւս ազատ արձակված չէին:
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել