Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ «ՉՈՒԶՈՂՆԵՐԻ» ԳՈ՞ՐԾՆ Է

Հոկտեմբեր 23,2007 00:00

\"\"

Երեկ մայրաքաղաքում խուճապ էր: Խանութներում շաքարավազի մեծ դեֆիցիտ էր նկատվում, որոշ վաճառակետերում 1 կգ շաքարավազը վաճառվում էր կրկնակի թանկ՝ 600 դրամով, իսկ որոշ խանութներ էլ ընդհանրապես քվոտավորված էին վաճառում՝ 5 կգ-ից ոչ ավելի: Շաքարավազի ներկրման մենաշնորհատեր, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն էլ, թերեւս, կարագի ու ձեթի շուկաներում Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի վերջին խոշորամասշաբ տուգանքներն աչքի առաջ ունենալով, օպերատիվ քայլեր էր ձեռնարկել՝ ապացուցելու, որ որեւէ դեֆիցիտ կամ գների թանկացում չկա. պատգամավորին պատկանող «Երեւան Սիթի» խանութների հենց բակում նույնիսկ սովորականից էլ էժան՝ 220 դրամով, առանց «քվոտաների», շաքարավազ էր վաճառվում, ինչը սպառողների մեջ իրարանցում էր առաջացրել (լուսանկարում): Այլապես մենաշնորհ ունեցող տնտեսվարող սուբյեկտը կարող էր տուգանվել արհեստական դեֆիցիտի կամ չհիմնավորված գների կիրառման համար՝ որպես գերիշխող դիրքի չարաշահում: Իսկ թե ով է ստեղծել այս խուճապը, ամենայն հավանականությամբ՝ Ս. Ալեքսանյանի «չուզողներից» մեկը:
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել