Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՈԼՖԻ ՀՐԱՊԱՐԱԿ՝ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՄՈՏ

Հոկտեմբեր 20,2007 00:00

\"\"

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը երեկ «Տեսակետ» ակումբում ասաց, թե ինքը ստիպված լռում է շատ փաստերի մասին, որ դրանք չօգտագործվեն մեր հակառակորդների կողմից, սակայն նաեւ նկատում է, որ ոմանք օգտվում են այդ լռությունից: Թերեւս այս համատեքստում կարելի է դիտարկել նրա բացահայտումը, որ Ծիծեռնակաբերդում՝ մարզահամերգային համալիրին հարակից հատվածում, «երկու ռեստորանային քարե շենք է կառուցվում, իսկ շրջակայքում՝ ավելի մոտ Եղեռնի զոհերի հուշարձանին, գոլֆի փոքրիկ խաղահրապարակ»: Հիշեցրեց նաեւ, որ Ցեղասպանության թանգարանի ենթակայության ներքո գտնվող տարածքում գործում է «Ակոռի» ռեստորանը: «Տեսակետ» ակումբի մյուս հյուրը՝ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանն էլ անթույլատրելի համարեց Ծիծեռնակաբերդի ստորոտում գործող «բորդելային, որջանման ռեստորանները: Հոտն զգացվում է՝ քյաբաբախառն,
անառակության, լափելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել