Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓԱԿԵԼՈՒ ՀԱԿԱՌԱԿ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբեր 19,2007 00:00

\"\"

ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը, որը վերջին շրջանում հեռուստաալիքների ցանկալի հյուրն էր՝ երեկ խիստ զարմացած էր, որ իր ասուլիսին ներկա չէր եւ ոչ մի հեռուստաընկերության թղթակից: «Ակնհայտ է, որ սա չի կարող պատահական լինել,- ասաց նա:- Ինչքանով ես պատկերացնում եմ հեռուստատեսային դաշտը՝ այն շատ ավելի վերահսկելի է, քան տպագիր մամուլը: Եվ ինձ համար, անկեղծ ասած, իրոք անհասկանալի է այս ամենը: Բայց գիտեք՝ փակելով ամեն ինչ, դու կարող ես հասնել հակառակ ազդեցության»: Սակայն քիչ անց պրն Քոչարյանը իր համար մի օգտակար հետեւանք քաղեց հեռուստաընկերությունների բացակայությունից եւ ներկա լրագրողներին հարցրեց. «Քանի որ չեն նկարահանում՝ կարո՞ղ եմ ծխել»:
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել