Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԱՎԱՃԱՆՎԱԾՆԵՐԸ

Հոկտեմբեր 18,2007 00:00

«Առավոտի» ունեցած տեղեկություններով, մի շարք ՕԵԿ-ականներ հեռացել են շարքերից եւ անդամագրվել Հայաստանի առաջադիմական կուսակցությանը, մասնավորաբար՝ կանանց խորհրդից, «Խրիմյան Հայրիկ» մասնաճյուղի նախագահը եւ տեղակալը, արվեստագետների միությունից եւ այլ կազմակերպություններից մոտ 40 մարդ: Հետաքրքրական է, որ առաջադիմական դառնալու ցանկություն ունեցող օեկցիների թիվը գերազանցում է նույնիսկ այն կոմունիստների թիվը, ովքեր նույնպես առաջադիմական դառնալու բուռն ցանկություն ունեն:

ՀԱԿ վարչության քարտուղար Նունե Ղումաշյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ է պայմանավորված այդ «գրոհը»: Ըստ վերջինիս՝ «գրոհը» պիտի լիներ դեռ մեկ տարի առաջ, բայց «նրանց թե վախեցրին, թե կանգնեցրին…»: Ամեն դեպքում տիկին Ղումաշյանը արձանագրում է, որ ՀԱԿ-ում տեղի ունեցած «հեղափոխությունը» սկսել է ծառայել նպատակին, եւ կուսակցությունն այժմ համալրումների եւ ամրապնդումների փուլում է:

«Առավոտի» հարցին՝ զուր չե՞ն, արդյոք, ողջունում այդ մարդկանց անդամագրումը, նրանք մեկ անգամ դավաճանել են մեկ կուսակցության, ի՞նչը պիտի խանգարի երկրորդ անգամ էլ նույն ճանապարհով գնալ, տիկին Ղումաշյանը հակադարձեց. «Նրանք չեն դավաճանում, նրա՛նց են դավաճանել: Մարդիկ այդ կուսակցությունում աշխատել են երկար տարիներ, ամենատարբեր ներդրումներ են ունեցել՝ առանց ակնկալիքների, նրանք նույնիսկ մի շնորհակալության էլ չեն արժանացել: Այդ մարդիկ, կարծում եմ, իրավունք ունեն իրենց դավաճանված զգալու: Դավաճանները անհատին, անձին չկարեւորողները եւ պատշաճ վերաբերմունք ցույց չտվողներն են»:

Այս փաստի առիթով էլ ՕԵԿ լրատվության պատասխանատու Սուսաննա Աբրահամյանը հայտարարեց, որ կուսակցությունը նախ «Խրիմյան Հայրիկ» կառույց չունի, ապա մնացյալի առիթով էլ հավելեց, որ նման խոսակցություններ տարածվել են դեռեւս մեկ տարի առաջ, եւ իրենք այն ժամանակ էլ դրանք հերքել են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել