Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՈՒՅՍ ՈՒՆԻ, ՈՐ ՄՆՋՈՅԱՆՆ ԱԶԱՏ ԿԱՐՁԱԿՎԻ

Հոկտեմբեր 18,2007 00:00

\"\"

«Կհուսամ, Մնջոյանը մի օր դուրս կգա, դրսում կվիճենք իր այդ ասածի մասին»,- այսպես արձագանքեց ՀՅԴ բյուրոյի հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը «Դրո» ահաբեկչական խմբի գործով ցմահ ազատազրկման դատապարտված նախկին դաշնակցական Արմեն Մնջոյանի հետեւյալ հայտարարությանը. «Դրո» կառույցն անջատեցին Դաշնակցությունից, իսկ մենք, ցավոք, լռությամբ այդ ամենը վերցրեցինք մեզ վրա»: «Առավոտի» տարակուսանքին ի պատասխան, իր «կհուսամ»-ի առնչությամբ՝ Կիրո Մանոյանը պարզաբանեց. «Այսինքն, այն իմաստով, որ ազատ պայմաններում կլինի՝ ավելի հանգիստ հետը կվիճենք: Ներսը նստած մարդու հետ չարժե վիճել»:
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել