Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆՌԱՆՅԱՆՆ ԻՆՔԸ ԿԱՍԵՐ՝ «ԿՊԱՅԹԵՑՆԵ՛ՆՔ»

Հոկտեմբեր 17,2007 00:00

Արդեն հաղորդել ենք, որ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանն այսօր մասնակցելու է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական եւ իրավական հարցերի հանձնաժողովի Բելգրադում գումարվելիք նիստին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանն էլ մասնակցում էր Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի մշակույթի, գիտության եւ կրթության մշտական հանձնաժողովի նիստին, որը գումարվել էր Բաքվում: Հայաստան վերադառնալուց հետո պրն Սաֆարյանը բավական աննրբանկատ գնահատեց ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի պահվածքը, քանի որ նա «Ռեգնում»-ին տված հարցազրույցում «նույն օրերին հանկարծ հիշեց, որ եթե Ադրբեջանը հարձակվի, ապա հայկական կողմը կպայթեցնի Բաքվի նավթահանքերը: Եթե ինքն իրեն համարում է փորձառու քաղաքական գործիչ, ապա ինչպե՞ս է պատկերացնում՝ ի՞նչ կարող էր տեղի ունենալ, եթե Բաքվում մարդիկ նման հայտարարություններ են ընթերցում, եւ այդտեղ հայ խորհրդարանական կա: Եվ հարց ունեմ՝ եթե այս պատվիրակությունում ՀՅԴ ներկայացուցիչ Արա Նռանյանը լիներ Բաքվում, Վահան Հովհաննիսյանը նույնատիպ հայտարարություն կանե՞ր, թե՞ ոչ»:

Այս հարցն ուղղեցինք պրն Հովհաննիսյանին ու նաեւ հետաքրքրվեցինք՝ գուցե այժմ, երբ Արա Նռանյանը Բելգրադում է, ինչ-որ բան էլ կասի Սերբիայի՞ մասին: «Եթե ձեր կարծիքով Բելգրադն ու Բաքուն Երեւանի համար նույնն եմ, ապա ես ուղղակի ցնցվա՛ծ եմ,- պատասխանեց Վահան Հովհաննիսյանը, իսկ «Ժառանգություն» խմբակցության քարտուղարի հարցադրումներին էլ արձագանքեց այսպես:- Նախ, ես չեմ կարող իմ քաղաքական հայտարարությունները պայմանավորել Ստյոպա Սաֆարյանի աշխարհագրական դիրքով: Բացի այդ՝ նրա տրամաբանությանը տառացիորեն հետեւելով՝ նրա՝ Բաքվում գտնվելու օրերին «Ժառանգությունը» ԼՂՀ-ն ճանաչելու մասին իր օրինագիծը պետք է հետ կանչեր, որ հանկարծակի տհաճություն չպատճառեր Բաքվով հիացած Ստյոպա Սաֆարյանին: Իսկ եթե որեւէ դաշնակցական, այդ թվում՝ Արա Նռանյանն այնտեղ գտնվեր, կարծում եմ՝ իմ կողմից որեւէ հայտարարություն անելու կարիք չէր լինի, քանի որ Նռանյանն ի՛նքը դա կհայտարարեր Բաքվում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել