Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԾԵԾԵ՞Լ Է

Հոկտեմբեր 17,2007 00:00

\"\"

«Առավոտի» տեղեկություններով, կիրակի օրը թռչունների շուկայում ծեծի է ենթարկվել «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանը: Վերջինիս երեկ տրվել էր դատաբժշկի ուղեգիր: Ռ. Սիմոնյանը մեր թերթին պատմեց, որ շուկայում իրեն է մոտեցել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Գագիկ Կոստանդյանը: Նա հետաքրքրվում էր, թե որտեղ են այն մարդիկ, որոնք կես ժամ առաջ նույն իր մասին ինչ-որ ակնարկներ էին անում: Ռոբերտ Սիմոնյանն իր ասելով պատասխանել է՝ «Հարցնեիր իրենց»: Գ. Կոստանդյանին այդ պատասխանն ակնհայտորեն դուր չի եկել: Ըստ տուժածի, քիչ հետո նախկին պատգամավորը «Ջիպերով» տղամարդկանց հետ վերադարձել է շուկա: Ռ. Սիմոնյանի խոսքերով, Կոստանդյանը զինված էր: Նրանք ծեծի են ենթարկել Սիմոնյանին, հարվածել նրա երիկամներին (հիշեցնենք, որ պարոն Կոստանդյանը նախկին ոստիկան է), մեջքին, դեմքին, որն ամբողջովին այտուցված էր: ՀՀ ոստիկանությունում հաստատեցին «Առավոտի» այդ լուրը՝ տեղեկացնելով, որ Ռ. Սիմոնյանը հայտարարություն է տվել «ոմն Գագոյի» մասին: Ցավոք, առայժմ չի հաջողվել պարզաբանումներ ստանալ
պարոն Կոստանդյանից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել