Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹԱԹԱՆ ՀԱՐՍԱՆԻՔ ԱՐԵՑ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ

Հոկտեմբեր 13,2007 00:00

\"\"

Հոկտեմբերի 11-ին Թբիլիսիի կոնսերվատորիայի չորս հազար տեղանոց դահլիճը լցրել էին Թաթա Սիմոնյանի երկրպագուները: Նշենք, որ հայկական ժամանակակից ռաբիսի արքայազնի երկրպագուների պակաս չկա նաեւ Վրաստանում, եւ նրա համերգի ունկնդիրները ոչ միայն տեղացի հայերն էին: Համերգին մի կերպ տոմս ճարած տեղացիներից մեկն իր տպավորությունն «Առավոտին» այսպես փոխանցեց. «Մեծ հարսանիք էր»: Պատմեց, որ ոստիկանները խոչընդոտել են նաեւ բեմի վրա պարելու ոմանց փորձերին, ինչից հետո Թաթան բոլորին հրավիրել է Հայաստան՝ այնտեղ հանգիստ պարելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել