Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄՀԵՐ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ՀԱՐԳԱՆՔՆ ՈՒՍՈՒՑՉԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆՍԱՀՄԱՆ Է

Հոկտեմբեր 11,2007 00:00

Հոկտեմբերի առաջին կիրակին Ուսուցչի օրն է: Այդ տոնին, ի նշան մանկավարժների նկատմամբ մեծագույն հարգանքի ու երախտագիտության, ուսուցիչները տարբեր պաշտոնյաներից նվերներ են ստանում: Սակայն պարզվում է՝ ուսուցիչներին նվեր տալու մարդու ամենաանկեղծ ցանկությունն ու արարքը երբեմն ճիշտ չի ընկալվում՝ դառնալով նվիրատուին փնովելու միջոց: Այդ գեղեցիկ տոնին նվերներ տալը ոմանք անգամ փորձում են կապել առաջիկա ընտրությունների հետ:

Այս տարվա Ուսուցչի օրից հետո մամուլում հրապարակում էր եղել, թե իբր Մհեր Սեդրակյանն իր համայնքի ուսուցիչներին 100 դրամանոց «չուլկիներ» է բաժանել: Մինչդեռ թաղապետն ուսուցիչների ու ընդհանրապես կրթական համակարգի ցանկացած աշխատողի վաստակը շատ ավելի բարձր է գնահատում, քան «100 դրամանոց չուլկին»: Նման բան կարող էր անցնել միայն այն մարդու մտքով, ով իրեն թույլ կտար մանկավարժին գնահատել այդ մակարդակով եւ ինքը նման նվերներ կընդուներ: Ուսուցչի նկատմամբ ունեցած հատուկ երախտիքն ու վերաբերմունքը թույլ չէր տա թաղապետին այդպես շնորհավորել Ուսուցչի տոնն ու այդպիսի ուշադրության արժանացնել նրանց: Համայնքի ցանկացած ուսուցիչ ու դպրոցի տնօրեն կվկայի, որ Մհեր Սեդրակյանը վայելում է իրենց անկեղծ հարգանքն ու սերը: Այդ իսկ պատճառով թաղապետը մշտապես պարզ ճակատով է հանդիպում ցանկացած ուսուցչի հետ: Էրեբունի համայնքում 1200-ից ավելի մանկավարժ կա: Նրանք մշտապես եղել են թաղապետի ուշադրության կենտրոնում: Ինչպիսի հարցով էլ որ դպրոցի տնօրենները երբեւէ դիմել են թաղապետին՝ մերժում չեն ստացել: Ուստի ասել, որ թաղապետը «չուլկիներ» է նվիրել իր խորը հարգանքը վայելող ուսուցիչներին՝ իրականության հետ որեւէ առնչություն չունի: Դա Մհեր Սեդրակյանի բարի համբավը արատավորելու փորձ է, որը ցույց է տալիս հենց նյութը գրողի վերաբերմունքը մանկավարժների հանդեպ: Համոզվելու համար, թե ինչպես է թաղապետը վերաբերվում իր համայնքի մանկավարժներին՝ պարզապես պետք է այցելել Էրեբունու ցանկացած դպրոց ու կրթօջախ եւ թաղապետի երախտավոր վերաբերմունքի մասին տեղեկանալ հենց ուսուցիչներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել