Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՁԳՁԳՎՈՒՄ Է

Հոկտեմբեր 09,2007 00:00

\"\"

ՀՅԴ-ն դժգոհ է երկքաղաքացիությունն ամրագրող օրենսդրական դրույթների կիրառման ձգձգումից: Երեկ «Հայացք» ակումբում հյուրընկալված ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ներկայացուցիչ Կիրո Մանոյանն այս կապակցությամբ նշեց. «Հիմա չենք բարձրաձայնում, որ չասվի, թե էլի ընտրությունների համար քվե են ման գալիս: Բայց շատ օրենքներ չենք տեսել, որ որդեգրվելուց հետո 10 ամիս տեւի՝ մինչեւ գործադրության դրվի, բացի մեկ մասից: Այսինքն՝ Սփյուռքում քվեարկելու արգելքն անմիջապես գործածության դրվեց, բայց երկքաղաքացիություն տալու դրույթների կիրառմանն առնվազն մինչեւ դեկտեմբեր պիտի սպասենք»: Հարցին, թե ունե՞ն կուսակցականներ, որոնք միայն քվեարկելու համար կգան Հայաստան՝ Կիրո Մանոյանը պատասխանեց. «Եթե նման գումար ծախսողներ կան՝ մենք պիտի նախընտրեինք, որ այդ գումարները նվիրեն կուսակցությանը, որ ավելի լավ ընտրարշավ անենք, քան թե մի քանի հոգի գա ու քվեարկի»:
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել