Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հուշաթերթ՝ նաեւ մեր սոցիոլոգների համար

Հոկտեմբեր 06,2007 00:00

Շուտով մեր սոցիոլոգներն էլի կակտիվանան: Համաձայն եմ՝ ավելի:

Որովհետեւ հիմի էլ են տարբեր՝ իրականությունը, բնականաբար, չհամապատասխանող թվեր ու տոկոսներ ասում:

Որպեսզի որոշ չափով գոնե կողմնորոշենք այսօրվա քաղաքացիներին ու վաղվա ընտրողներին՝ որ չընկնեն մեր հայտնի սոցիոլոգների որոգայթները, նշենք այն կատեգորիաները, որոնք կքվեարկեն կամ այսօրվա, կամ վաղվա համար: Իսկ հաշվարկները թողնենք մեր սոցիոլոգներին:

Եվ այսպես՝ ովքեր «կողմ» կքվեարկեն Լեւոն Տեր-Պետրոսյանին:

1. Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ինտելեկտուալ, ժողովրդի եւ երկրի ապագայի մասին իրապես մտահոգ նախագահ ունենալ:

2. Բոլոր նրանք, ովքեր համոզված են, որ ներկա իշխանավորներին պեղել-Հայաստան է բերել Լեւոն Տեր-Պետրոսյանը, ու ոնց որ բերել է՝ էնպես էլ պարտավոր է ճամփու դնել:

3. Բոլոր նրանք, ովքեր դեմ են ներկա իշխանավորներին ու համոզված են, որ դրանց միայն Տեր-Պետրոսյանը կարող է հաղթել:

4. Բոլոր կռված տղաները, քանզի նրանք Լեւոն Տեր-Պետրոսյան-Գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ են տարել իրենց բոլոր հաղթանակները, իսկ հաղթանակը պարտավորեցնող է:

5. Զոհված ազատամարտիկների ընտանիքները, քանի որ իրենց հարազատների կյանքի գնով ձեռք բերված անկախությունը լրջորեն վտանգված է:

6. Իրական մտավորականները, քանզի իրենց ներկայացուցիչն է նախագահ դառնում:

7. Երիտասարդները եւ կանայք, քանզի նրանք ինչպես գիտակցաբար, այնպես էլ առողջ բնազդով գտնում-ընտրում են հաղթողներին: Ինչպես նաեւ նշածս «կատեգորիաների» ընտանիքների անդամների ճնշող մեծամասնությունը՝ ելնելով ընտանեկան համերաշխության ոգուց:

…Ովքե՞ր մնացին: Հա, նրանք, ովքեր «դեմ» կքվեարկեն Լեւոն Տեր-Պետրոսյանին: Դրանք նրանք են, ովքեր իրենց արյունատար անոթներով (հոգի-մարմին-նյութ) կապված են օրվա իշխանավորների հետ: Նրանց հետ կարող են «հարատեւել», առանց նրանց՝ կործանվել: Ու, հետեւաբար, նրանք անպայման «դեմ» կքվեարկեն: «Կողմ»՝ այսօրվա իշխանությանը:

Դե հիմի հաշվեք՝ մինչեւ սոցիոլոգների հաշվելը: 80:20 է ստացվում, թե…

Ձեր հաշվածն է ճիշտը, ոչ թե ձեզ մատուցելիք պատվիրված հաշվարկը:

Հաստատ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել