Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱՆԱՎԵՃ ԱՆՑՅԱԼԻ ՄԱՍԻՆ

Հոկտեմբեր 05,2007 00:00

Կառավարության հետ ԱԺ հոկտեմբերի 3-ի հարցուպատասխանի ընթացքում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանը նշեց. «Դեռ առաջին հանրապետության տարիներին՝ 1918-20 թվականներին, կառավարությունն առաջին գործերից մեկը, որ արեց՝ դեկրետ հրապարակեց, որտեղ հստակ սահմանվում էին պատմական հուշարձանները եւ դրանց հարող տարածքները, որ երբեւէ որեւէ մեկը չհավակներ այնտեղ շինարարություն անել»:

Սերժ Սարգսյանն ի պատասխան նշեց. «Մեծ հարգանքով եմ վերաբերվում հայկական առաջին պետությանը, բայց ես չէի ցանկանա, որ հայկական 3-րդ պետությունը կրկներ որոշակի սխալներ կամ նույն քայլերը, ինչ արել են 1-ին եւ 2-րդ հանրապետությունները: Մենք պատմությունից դասեր պետք է առնենք, լավը պետք է վերցնենք, բայց չենք կարող կրկնօրինակել, պատճենահանել»:

«Առավոտի» խնդրանքով անդրադառնալով այս հայտարարությանը՝ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն ասաց. «Կարծում եմ, որ վարչապետ Սերժ Սարգսյանի բարձր գնահատականն Առաջին հանրապետությանը իսկապես գնահատելի է: Միեւնույն ժամանակ, գաղտնիք չէ, որ Հայաստանը, ինչպես եւ շատ երկրներ՝ իր պատմության բոլոր փուլերում թույլ է տվել ինչ-որ սխալներ: Սխալներ եղել են նաեւ Բագրատունիների, Ռուբինյանների, վստահաբար՝ նաեւ Արտաշիսյանների օրոք: Կարծում եմ, որ մեր քաղաքացիները շատ լավ տեղյակ են նաեւ այն սխալների եւ հանցագործությունների մասին, որոնք տեղի են ունեցել Սովետական Հայաստանի ժամանակահատվածում, ինչպես նաեւ՝ նորանկախ Հայաստանում: Սխալները միշտ պետք է ուղղել: Բայց ճիշտ այնպես, ինչպես պետք է խուսափենք անցյալի սխալներից, մենք պետք է նաեւ անցյալի ամենալավ օրինակներն ընդօրինակենք մեր այսօրվա կյանքում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել