Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԵԹԵ ՊԱՀԱՆՋ ՏԵՍՆԻ»

Հոկտեմբեր 05,2007 00:00

\"\"

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը երեկ «Ազատություն» ռ/կ-ի հետ ունեցած զրույցի ժամանակ համոզմունք է հայտնել, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախագահի թեկնածու առաջադրվելուց առաջ պետք է «շատ ուշադիր, առանց բթացնելու իր սթափությունը եւ զգոնությունը», ինքը գա այդ եզրակացության: «Մինչեւ ելույթ չունենա եւ չհանդիպի ժողովրդի լայն զանգվածների հետ եւ չտեսնի արձագանքը, նա իր համար վճիռ չի ընդունի»,- կարծիք է հայտնել ակադեմիկոսն ու հավելել, որ նախկին նախագահը կառաջադրվի միայն մեկ դեպքում՝ եթե «ժողովրդական պահանջ տեսնի»: Նա նաեւ նկատել է, որ գործող իշխանությունների ակամա գործընկերը անտարբերության մեջ հայտնված ժողովուրդն է, ու ավելացրել է, որ «եթե հանկարծ ընդդիմությունից երկու հոգուց ավելի թեկնածուներ առաջադրվեն՝ մենք պարտված ենք հարյուր տոկոսով»: Ռ. Ղազարյանի համոզմամբ, «երկիրը օրհասական վիճակում է: Մենք պետք է մոռանանք փոխադարձ վիրավորանքները, փոխադարձ մեղադրանքները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել