Երեք օր առաջ «Առավոտի» թղթակիցը լուսանկարել էր «Այրարատ» կինոթատրոնին հարող տարածքը, որը շինարարության ընթացքում պայթած կոյուղիների կամ ինչ-ինչ այլ պատճառներով վեր է ածվել ճահճի: Լրագրողի աշխատանքին փորձում էր խոչընդոտել մի փողկապավոր՝ հավանաբար, պաշտոնյա (լուսանկարում), որը հրաժարվեց ներկայանալ: Փողկապավորը հորդորեց նաեւ գալ 3 օր հետո եւ տեսնել, որ ջրերը չորացել են: Սակայն երեկվա դրությամբ վիճակը չէր փոխվել: