Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԿԱՅՍԵՐԱԿԱՆ» ՄԹԵՐՔ՝ ԿԱՅՍՐ ՍՊԱՌՈՂԻ ՀԱՄԱՐ

Հոկտեմբեր 03,2007 00:00

Մենք բոլորս ուզում ենք լինել առողջ, ապրել ակտիվ եւ լիարժեք կյանքով

Այդ նպատակին հասնելու համար, իհարկե, շատ կարեւոր է ռացիոնալ սնունդը, որի անբաժանելի մասը կազմում են կաթը եւ դրանից ստացվող մթերքները:

Մեր առօրյա սննդակարգում թթվասերը զբաղեցնում է իր հաստատուն տեղը, եւ այնքանով է սովորական դարձած, որ մեզնից քչերն են մտասուզվում վերջինիս սննդարարության կամ օգտակար հատկությունների մեջ: Մինչդեռ մեր նախնիները ամենայն բծախնդրությամբ էին մոտենում այս մթերքին: Թթվասերը պետք է լիներ թանձր, եւ գդալը անպայման “կանգնած” մնար՝ անկախ յուղի քանակական պարունակությունից:

«Աշտարակ-կաթի» «Կայսերական» թթվասերը կբավարարի նույնիսկ ամենաբծախնդիր սպառողին: Եվ պատճառը ոչ միայն որակն է, այլեւ սննդարարությունն ու օգտակարությունը: Չէ՞ որ այս մթերքը խորհուրդ է տրվում Հայկական բժշկական ասոցիացիայի կողմից, որի խորհրդանիշը զետեղված է մթերքի պիտակի վրա:

Հայկական բժշկական ասոցիացիայի հետ «Աշտարակ- կաթի» համագործակցությունը սկսվեց անցած տարվանից: Ընկերության հովանու ներքո բուժասոցիացիան կազմակերպում էր բժշկական այցեր Հայաստանի մարզեր: Կլինիկական այցերի հիմնական նպատակն էր հիվանդներին տրամադրել անվճար բուժօգնություն, դրան զուգահեռ անցկացնել գիտական կոնֆերանսներ տեղի բժիշկների համար: «Աշտարակ-կաթը» մեծ պատրաստակամությամբ սկսեց աջակցել ասոցիացիային, մանավադ որ այցերը կատարվում էին նաեւ սահմանամերձ գյուղեր, որտեղ ընկերության հետ համագործակցող գյուղացիներն ու ֆերմերները իրենց քրտնաջան աշխատանքով ապահովում են «Աշտարակ-կաթին»՝ անարատ հումքով:

Այդ ընթացքում Բժշկական ասոցիացիան զբաղվում էր ընկերության կաթնամթերքների մանրակրկիտ ուսումնասիրությամբ: Արդյունքում հաստատեց, որ «Աշտարակ-կաթի» մթերքները իսկապես առողջարար են եւ այդ փաստը հաստատելու համար թույլատրեց զետեղել իր լոգոտիպը կաթնամթերքների պիտակների վրա՝ խորհուրդ է տրվում Հայկական բժշկական ասոցիացիայի կողմից:

Առողջարար մթերքի պիտակը սկզբում կրում էր քամած մածունը, իսկ այժմ նաեւ՝ «Կայսերական» թթվասերը: Այս թթվասերը իսկապես որ վայել է կայսրերին՝ թանձր, յուրահատուկ բույրով:

Թթվասերը բավականին հետաքրքիր մթերք է: Մեր նախնիներն այն պատրաստում էին շատ պարզ եղանակով՝ կաթը թողնում էին մինչեւ թթվելը, իսկ հետո վրայից հանում թթվասերը, որն առաջանում էր վերեւի շերտում: Հիմա թթվասերը ստանում են կաթի սերից, որը մերվում է թթվասերի մակարդով: Դրանից հետո թթվասերը պետք է հասունանա, այսինքն՝ պահպանվի մեկ-երկու օր համապատասխան ջերմաստիճանում: Հասունացման ընթացքում շարունակվում է բուրմունք առաջացնող մանրէների զարգացումը, որոնք էլ հաղորդում են այս թթվասերին յուրահատուկ բույր: Այսպես է ստացվում “«Կայսերական»” թթվասերը: Այն բավականին սննդարար մթերք է՝ հարուստ է սպիտակուցներով, A, D, E, B1, B2, PP վիտամիններով, կալցիումով: Հատկապես խորհուրդ է տրվում այն մարդկանց, ովքեր դժգոհում են վատ ախորժակից եւ մարսողությունից: Այս թթվասերը նաեւ խորհուրդ է տրվում երեխաներին, որպես սննդարար մթերք:

«Աշտարակ-կաթը» հավատարիմ է մնում իր սկզբունքներին՝ սպառողին ապահովել թարմ, սննդարար, անվտանգ կաթնամթերքներով եւ շարունակում է իրականացնել «Առողջ սնունդ՝ առողջ ապրելակերպ» ծրագիրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել