Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՈՒԶԵՐ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆԿԵՐԸ ԼԻՆԵԼ

Հոկտեմբեր 03,2007 00:00

\"\"

Երեկ «Առավոտը» ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ նախագահական մրցապայքարի երբեք դուրս չի գալիս, հատկապես, որ երկրում բոլոր բարձր պաշտոններն արդեն զբաղեցրել է: «Իմ քաղաքական անցյալը բավարարում է, որպեսզի ձեւավորվեին նման ցանկություններ: Այդ պաշտոնն ինձ չի վախեցնում, բայց այդ պաշտոնը զբաղեցնող գործչի իմ պատկերացումները մի քիչ տարբերվում են: Այնտեղ գտնվողը պետք է ունենա լուրջ, ձեւավորված քաղաքական թիմ կամ գոնե պետք է լինի մարդ, ով հանդուրժող է եւ ցանկացածի հետ կարող է աշխատել: Ես կուզեի լինել նախագահի ընկերը: Չեմ խորշում պատասխանատվությունից, բայց կարծում եմ, որ կան խաղացողներ, ովքեր ավելի իրավունքներ ունեն նման հավակնությունների: Միգուցե դեռ իմ ժամանակը կգա»,- ասաց նա:
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել