Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՕԵԿ-Ը ՄԻԱՅՆԱԿ ԿՄԱՍՆԱԿՑԻ

Հոկտեմբեր 02,2007 00:00

Սեպտեմբերի 29-30-ը տեղի ունեցավ «Օրինաց երկիր» կուսակցության վարչության ընդլայնված նիստը, որին մասնակցում էին ՕԵԿ կառուցվածքային եւ տարածքային բոլոր կառույցների ներկայացուցիչները: Երկօրյա նիստը լրագրողների համար փակ էր: Ըստ «Օրինաց երկրի» փոխնախագահ Մհեր Շահգելդյանի՝ բավականին բուռն քննարկումներ էին ծավալվել ներքաղաքական վիճակի եւ նախագահական ընտրություններին կուսակցության մասնակցության ձեւաչափի շուրջ:

Երեկ տարածվեց ՕԵԿ վարչության հայտարարությունը, որում նշված է, թե հաշվի առնելով կուսակցության բոլոր ստորաբաժանումներում կայացած քննարկումներն «ու դրանց հիման վրա սեփական թեկնածուով հանդես գալու վերաբերյալ առաջարկությունները, հաշվի առնելով քաղաքական դաշտում տեղի ունեցող վերադասավորումները, կարեւորելով քաղաքական ուժերի համախմբման անհրաժեշտությունը, անհրաժեշտ համարելով ներկուսակցական, միջկուսակցական եւ հանրային կոնսուլտացիաների ու շփումների շարունակականությունը»՝ որոշել են նոյեմբերի առաջին կեսին հրավիրել ՕԵԿ հերթական համագումարը՝ առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու հարցի շուրջ որոշում ընդունելու համար: Սակայն արդեն իսկ հայտնի է, որ ՕԵԿ-ը միայնակ է մասնակցելու ընտրություններին՝ սեփական թեկնածուով, որը բնականաբար Արթուր Բաղդասարյանն է:

Հ. Գ. «Օրինաց երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանն էլ է ստացել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման առաջարկություն: Բայց առայժմ օրվա եւ ժամի մասին չկա ստույգ պայմանավորվածություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել