Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՅԴ-Ն Է՞Լ Է ԱՆԿԱՐԳԱՊԱՀ ԴԱՐՁԵԼ

Հոկտեմբեր 02,2007 00:00

\"\"

ՀՅԴ ղեկավարներն ու Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը սեպտեմբերի 29-ի հանդիպման ընթացքում պայմանավորվել են, որ անկախ իրենց գաղափարական ու քաղաքական տարաձայնություններից՝ փորձելու են ընտրությունների ընթացքում բանավեճ վարել բացառապես գաղափարների, առաջարկների եւ ծրագրերի շուրջ եւ զերծ մնալ հասարակությանն օգուտ չտվող հարցադրումներից: «Առավոտի» ունեցած տեղեկություններով, Լեւոն Տեր-Պետրոսյանը նկատել է, թե այս պայմանավորվածությունն ավելի հեշտ է կյանքի կոչել ՀՅԴ-ի դեպքում, քանի որ այն կարգապահ կուսակցություն է: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն էլ ի պատասխան կեսկատակ դժգոհել է, թե իրենք էլ են այլեւս «փչացել» ու դարձել ազատականների պես անկարգապահ:
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել